#Շվեդիա

Հ. Թումանյան
9

Ձեռքը սեփական մարմնի մաս զգալու հետ կապված ուղեղային ակտիվությունը կարող է սկսվել դեռ հպումից առաջ։ Շվեդիայում անցկացված փորձով հետազոտողները տարբերակել են այդ զգացողությանն ուղեկցող երեք փուլ՝ սպասումից մինչև տեսողական և շոշափողական ազդակների համադրում։

Հ. Թումանյան
11

Շվեդական Nordic Air Defence-ը նոյեմբերի 20-ին ներկայացրել է K200 որսիչ անօդաչուն և հայտնել, որ այն ուղարկվում է Ուկրաինա՝ փորձարկման ու գնահատման համար։ Ընկերության տվյալներով՝ նոր մոդելը նախատեսված է նաև ռեակտիվ շարժիչով հարվածային անօդաչուների դեմ պայքարի համար։

Հ. Թումանյան
7

Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։

Հ. Թումանյան
3

Շվեդական Saab-ը ներկայացրել է Sea Giraffe AMB D ռադարը՝ օդային և վերջրյա թիրախների միաժամանակյա հսկման համար։ Արտադրողը հայտարարում է մինչև 250 կմ հեռահարություն օդային և մինչև 50 կմ՝ վերջրյա թիրախների համար։

Խմբագրություն
759

Covid-19-ի դեմ պայքարում Շվեդիան այլ տարբերակ էր ընտրել՝ առանց կարանտինի: Սակայն մահացությունների թիվն այստեղ չափազանց շատ է: Ներկայացնում ենք մոլեկուլային կենսաբան, գիտական լրագրող Իրինա Յակուտենկոյի դիտարկումները:

Խմբագրություն
807

Անդրես Տեգնելը, ում նախաձեռնությամբ Շվեդիայում միայն նվազագույն սահմանափակումներ են մտցվել, նշել է, որ այլ ռազմավարություն էր պետք ընտրել: