Categories: Գիտություն

Դիզայներները երեկույթների համար նախատեսված «հակավիրուսային կոստյումի» կոնցեպտ են ներկայացրել

Լոս Անջելեսից հեղինակները ներկայացրել են Micrashell-ը՝ պաշտպանիչ սաղավարտ և խելացի կիսահագուստ, որը թույլ կտա մասնակցել երեկույթների, փառատոների կամ համերգների՝ նույնիսկ համավարակի պայմաններում՝ մոռանալով անհրաժեշտ հեռավորությունը պահպանելու մասին:

Կորոնավիրուսի համավարակը լրջագույն սահմանափակումներ է պարտադրել. բազմաթիվ երկրների բնակիչներ տանն են, փողոց դուրս գալ կարելի է միայն ծայրահեղ դեպքերում՝ բժշկի, խանութ, դեղատուն կամ աշխատանքի, եթե վերջինս պարտադիր է: Մի շարք երկրներում ինքնամեկուսացման պայմանը խախտելու դեպքում վարչական տույժերի են ենթարկվում: Վարակվածի գործողությունների պատճառով այլ անձի մահվան դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված:

Դրա հետ մեկտեղ՝ շատերս արդեն մի քանի շաբաթ չենք հանդիպել մեր ընկերներին, ծնողներին ու հարազատներին: Ոմանք հարմարվել են, իսկ ոմանք անհամբերությամբ սպասում են, թե երբ են հանդիպելու մտերիմներին, և հոգնել են միապաղաղությունից:

Համացանցի շնորհիվ հնարավոր է ընկերների հետ շփվել Skype-ով կամ Zoom-ով, կարելի է անցնել ուսուցողական առցանց դասընթացներ, դիտել ֆիլմեր, սերիալներ: Սակայն լոսանջելեսյան դիզայներական ընկերությունը՝ Production Club-ը, առաջ է անցել և մշակել է Micrashell անվամբ «կորոնավիրուսից պաշտպանված համազգեստի» կոնցեպցիա:

Հեղինակների խոսքով՝ նման հակավիրուսային կիսասաղավարտը թույլ կտա անվտանգ այցելել երեկույթների, կինոփառատոների, համերգների, սպորտային միջոցառումների, և այդ դեպքում սոցիալական հեռավորություն պահելու կարիք չի լինի:

Micrashell հակավիրուսային համազգեստ / © Production Club

Հաղորդվել է, որ համազգեստը «անհատական պաշտպանիչ միջոց է հանդիսանում, որը խմբում ապահովում է մարդկանց միջև փոխհարաբերությունները»: Հեղինակները նշել են, որ Micrashell-ը վիրուսից պաշտպանված, հեշտորեն կառավարվող, կրելիս՝ զվարճալի, ախտահանվող, արագ օդափոխվող համազգեստ է, որը թույլ է տալիս շփվել առանց հեռավորության: Նկատվում է բողոքի ակցիաների աճ, որտեղ պահանջում են վերացնել սահմանափակումները: Նշվում է, որ կան քաղաքագետներ, ովքեր քննադատում են նման մարտավարության արդյունավետությունը, և նույնիսկ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են հետևել կանոններին՝ վտանգելով ավելի շատ մարդկանց: Վերջերս ունեցել ենք նաև Հայաստանում նման մոտեցման վերաբերյալ հրապարակում:

Production Club ընկերության հակավիրուսային համազգեստը / © Production Club
Production Club ընկերության հակավիրուսային համազգեստը / © Production Club

Micrashell-ը ծածկում է միայն մարմնի վերին հատվածը, ամուր կտորից է. ֆիլտրացիայով օժտված թափանցիկ սաղավարտով (համակարգը ստեղծված է N95-ի չափանիշներով՝՝օդը վիրուսներից մաքրելու համար), խելացի, անլար ձայնային կապով, արտաքին ու ներքին միկրոֆոններով, ներկառուցված, կառավարվող ակուստիկ համակարգով, վիդեոխցիկով և, իհարկե, սմարթֆոնի համար նախատեսված հավելվածով (հեռախոսը կարելի է լիցքավորել հենց համազգեստից):

Հիմնական նյութը UHMWPE-ի կտորն է (գերբարձրմոլեկուլային պոլիէթիլեն՝ բարձր խտությամբ) և ժապավենային կոմպոզիտը, կորդուրը (նեյլոնե հաստ կտոր՝ անջրանցիկ ու պոլիուրետանային ծածկույթով):

Production Club ընկերության հակավիրուսային համազգեստը / © Production Club

Բացի այդ՝ համազգեստն օժտված է լիթիում-իոնային մարտկոցների երկու համակարգերով՝ անդադար ակտիվ աշխատանքով: Կան նաև լուսադիոդային լամպեր, որոնք ցույց են տալիս տիրոջ տրամադրությունը. օրինակ՝ թարթող ու վազող լույսերը ցույց են տալիս ուրախություն, իսկ կարմիր մշտական լույսը նշանակում է, որ նա «զբաղված է»:

Անցքեր, որտեղից կարելի է խմիչք կամ վեյփ ընդունել / © Production Club

Հեղինակների հպարտությունն այն է, որ Micrashell-ի տերը կարող է ալկոհոլ օգտագործել (նաև այլ խմիչք) և ծխել վեյփ՝ համազգեստը չհանելով: Դա հնարավոր է սաղավարտի տակ տեղադրված հատուկ խցիկներով ու բերանին մոտեցող խողովակով:

Փողակները և խողովակները / © Production Club

Խմիչքը մնում է փակ՝ հատուկ տարայում: Եվ քանի որ սա կիսահագուստ է, ապա լուծված է լոգասենյակ այցելելու հարցը և ֆիզիկական մտերմությունն այլոց հետ:

Production Club ընկերության հակավիրուսային համազգեստը / © Production Club
Production Club ընկերության հակավիրուսային համազգեստը / © Production Club

Վերոնշյալից բացի՝ Micrashell-ն ունի ձեռքով կառավարվող սողնակ և կարգավորվող գոտիներ, որոնցով կարող է համապատասխանեցվել ցանկացած մարդու:

Խմբի ղեկավար Միգել Ռիսուենյոն նշել է, որ Micrashell-ի մշակման սկզբունքն այն է, որ գիտաֆանտաստիկ գործառույթներով չեն օժտել, որոնք դեռևս առկա չեն և միայն խոչընդոտ են հանդիսանալու, սակայն կիրառվել են տեխնոլոգիաներ, որոնք հասանելի են: Նրա խոսքով՝ հեղինակները չեն ցանկացել, որ այն նմանվի Հոմեր Սիմփսոնի մեքենային:

Համավարակը բազմաթիվ մշակողների է դրդել՝ նախաձեռնություններ ներկայացնելու. ռուսաստանցի մասնագետները պաշտպանիչ համազգեստ են ստեղծել բժիշկների ու վարակի առումով վտանգված մարդկանց համար, իսկ ԱՄՆ-ում ստեղծել են կորոնավիրուսի առկայությունն ինքնուրույն հայտնաբերող ռոբոտացված համակարգեր:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021