Categories: Գիտություն

Բնական կտորեղենը կարող է ավելի վտանգավոր լինել, քան՝ սինթետիկը

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ պլաստիկը՝ պոլիէսթերը և նեյլոնը, համաշխարհային ջրերում կազմում է ընդամենը 8,2%: 50%-ը բամբակ է եղել, 29,5%-ը՝ ավատ և կանեփ, և 12,2%-ը՝ կենդանական ծագման՝ բուրդ ու մետաքս:

Բամբակե կամ պոլիէսթերից պատրաստված մարզաշապիկ գնելիս հաճախ գումարային առումով նախընտրելի է երկրորդը, մինչդեռ ընդունված է համարել, որ բնականը՝ բամբակը, ավելի որակյալ է: Սակայն եթե խորությամբ դիտարկենք նրանց բնութագրերը, կտեսնենք, որ բամբակե կտորում առողջության համար վտանգավոր նյութերն ավելի շատ են:

Բնական և սինթետիկ կտորեղենի համաշխարհային արտադրությունը վերջին 20 տարում առնվազն կրկնակի աճել է: Նորաձևությունը, որոշակի տեսակների հագուստի կրումը բազմաթիվ աշխատատեղեր են ապահովում թեթև տեքստիլ արդյունաբերության ոլորտում: 2018թ. կովեյերներից դուրս են եկել 107 մլն ապագա շապիկներ, տաբատներ, շալեր, այլ հագուստ ու պարագաներ: Կանխատեսվում է, որ 2030թ. արտադրվելու է շուրջ 145 մլն տոննա թել:

Սակայն ուշագրավ տեղեկությունները ոլորտի մասին հաջորդիվ են: Մեքենայական մեկ լվացքը ցանկացած պարագայից վերցնում է մինչև 10 մլն կտորե թել: Դրանք խողովակներով հայտնվում են գետերում, լճերում, ծովերում ու օվկիանոսներում: Տեքստիլ թելերը մարդածին ամենատարածված թելերն են, որոնք հանդիպում են շրջակա միջավայրում:

Միևնույն ժամանակ՝ սինթետիկ նյութերն արտադրվում են կրկնակի անգամ շատ: Ուստի բնապահպանները գոհունակությամբ չեն դիտում առևտրի կենտրոնների հաճախորդներին: Մինչև վերջերս բնապահպանները վստահ էին, որ համաշխարհային օվկիանոսն աղտոտող թելերի մեծ մասը միկրոպլաստիկներն են՝ սինթետիկան:

Հարավային Աֆրիկայի Քեյփթաունի համալսարանից Պիտեր Ռայանի ղեկավարությամբ անցկացված նոր հետազոտությունը հերքում է այդ ենթադրությունը: Ռայանը և նրա գործընկերները վերցրել են շուրջ 2000 նմուշի թելեր՝ տարբեր օվկիանոսներից, ու հայտնաբերել են, որ նրանց մեծ մասը բնական ծագում ունեն:

Փոքր՝ մինչև 1 մմ երկարությամբ թելերը մասնագետները վերցրել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներից, Միջերկրական ծովից: Հավաքված նյութը տեղավորվել է ջրի 916 նմուշի մեջ: Ինֆրակարմիր սպեկտրոմետրիայի մեթոդով հետազոտողները որոշել են, թե ինչ թելեր են հավաքվել օվկիանոսներից ու ծովից: Պարզվել է, որ պլաստիկը՝ պոլիէսթերը և նեյլոնը, կազմում է ընդամենը 8,2%: 50%-ը բամբակ է եղել, 29,5%-ը՝ ավատ և կանեփ, և 12,2%-ը՝ կենդանական ծագման՝ բուրդ ու մետաքս:

Ուշագրավ է, որ սինթետիկայի և բնական կտորի հարաբերակցությունը 2:1 է, սակայն օվկիանոսներում լողում են հիմնականում բնական և կենդանական ծագման թելեր: Գիտնականները ենթադրում են, որ բնական թելերը դանդաղ են տարրալուծվում, քան նախկինում համարվել է: Բնական ջրերից հանված նմուշների մեծ մասում նախորդ տասնամյակների նորաձևության մնացորդներ են, երբ բամբակը, ավատը, բուրդը և մետաքսն արդիական էին: Հնարավոր է՝ մեղավորությունը քիմիական նյութերինն է, որոնցով պատվել են բնական կտորները՝ երկար ծառայելու համար:

Ինչպիսի՞ն են հետևանքները: Բնական թելերի ազդեցությունը կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի վրա դեռևս չի ուսումնասիրվել այն ոգևորությամբ, ինչ՝ սինթետիկների ազդեցությունը: Սակայն փոքր կտորների ջրամբարներում, օվկիանոսներում ու օդում, նշանակում է՝ սննդում, ջրում, թոքերում, չգիտես՝ ինչու, անվտանգ է թվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021