Բնակության համար ամենավտանգավոր 8 վայրերը Երկրի վրա — Շեշտ.am (shesht.am)
8 րոպե
Խմբագրություն

Բնակության համար ամենավտանգավոր 8 վայրերը Երկրի վրա

Աշխարհում բազմաթիվ են այնպիսի վայրերը, որտեղ որևէ մեկը կարող է ապրել և բնության դեմ պայքարել ամեն օր: Ներկայացվում են մոլորակի 8 վտանգավոր վայրերը, որտեղ գոյատևելու համար անհրաժեշտ է ունենալ ոգու ամրություն, հնարամտություն և փորձառություն:

Մերափի, Ինդոնեզիա / © simbol

1. Սառնամանիքի բևեռ, Վերխոյանսկ, Ռուսաստան

Վերխոյանսկ քաղաքը գտնվում է ցուրտ տայգաներում, Մոսկվայից 4800 կմ դեպի արևելք, Սիբիրի խորքերում: Ամենացածր ջերմաստիճանն այստեղ գրանցվել է 1892թ. փետրվարին՝ -67,6°C:

Վերխոյանսկ / © lllolll.ru

Սա Բևեռային շրջանում գտնվող հնագույն քաղաք է, ունի ընդամենը 1122 բնակիչ: Վերխոյանսկն աշխարհի ամենացուրտ քաղաքն է, ստացել է «Սառնամանիքի բևեռ» անվանումը: Սեպտեմբերից մինչև մարտ ամիսն արևը քաղաքը լուսավորում է օրվա մեջ միջինում 5 ժամ, իսկ ջերմաստիճանը ձմռանը հազվադեպ է բարձրանում -40°C-ից:

2. Հրե լեռ, Մերափի, Ինդոնեզիա

Նույնիսկ ամենահանդարտ շրջանում Ինդոնեզիայի ամենախոշոր գործող հրաբուխը, որը գտնվում է Ճավա կղզու վրա, շարունակում է սպառնալից մարմանդ այրվել:

Մերափի / © simbol

«Հրե լեռան» ծուխը բարձրանում է վեր՝ մինչև 3 կմ: Մերափիի ժայթքման հետևանքով 1974թ. երկու գյուղ է ոչնչացել, գրանցվել են զբոսաշրջիկների ու հրաբխագետների մահվան դեպքեր, որոնց գերեզմաններն անմիջապես հրաբխի վրա են: 2010թ. հերթական ժայթքման ժամանակ տարհանվել է 350 հազար մարդ, իսկ 353-ը մահացել են:

3. Կատարյալ փոթորիկ, Գոնաիվ, Հայիթի

Մերձարևադարձային Ֆեյ փոթորիկը ծովափնյա Գոնաիվ քաղաքը ջրով է ծածկել 2008թ. օգոստոսին: Դրան անմիջապես հաջորդել են Գուստավ փոթորիկը, ապա՝ Հաննան և Այկը:

Գոնաիվ / © Roosewelt Pinheiro/ABr

Այդպես Հայիթիի ամենախոշոր 5 քաղաքներից մեկը հայտնվեց միանգամից 4 կործանարար ցիկլոնների թիրախում, ինչի հետևանքով Գոնաիվը լցվեց ջրով: Քաղաքի մեծ մասը ծածկվեց ցեխով ու ցեխաջրով՝ ընդհուպ մինչև 3,5 մ բարձրությամբ: Մահացածների թիվը հասավ 500-ի: Սակայն 2008թ. Գոնաիվի պատմության մեջ ամենամահաբերը չէր. 2004թ. Ջեննի փոթորիկը խլեց շուրջ 3 հազար մարդու կյանք:

4. Մահվան լիճ, Կենտրոնական Աֆրիկա

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի սահմանին գտնվող Կիվու կղզին Աֆրիկյան Մեծ լճերից մեկն է: Լճի մակերեսը 2700 քառ.կմ է, խորությունը՝ 480 մ:

Մահվան լիճ / © Nicola Quadri

Սակայն լճի հատակին ածխաթթու գազի մնացորդներ են և 55 մլրդ խմ մեթան, ինչը մահացու վտանգավոր է. չնչին երկրաշարժը կամ հրաբխային ակտիվությունը կարող են կործանարար պայթյունի հանգեցնել: Շրջակա տարածքների շուրջ 2 մլն բնակիչներ գտնվում են մշտական սպառնալիքի ներքո:

5. Էֆեմերային կղզիներ, Մալդիվներ

Մալդիվյան Հանրապետության տարածքի 10%-ը 20 մանեկաձև կղզիներից բաղկացած շղթաներ են՝ բաղկացած 1192 մարջանե կղզիներից: Դրանք 2004թ. Հնդկական օվկիանոսի ցունամիից հետո բնակության համար ոչ պիտանի են դարձել:

Էֆեմերային կղզիներ / © Shutterstock

Ցունամին խլել է 80 մարդու կյանք և ոչնչացրել բնակավայրերի 1/3-ը: Սակայն կղզիներին ապագայում ավելի դաժան փորձություններ են սպասվում. մի քանի տասնամյակ հետո Մալդիվները կարող են ամբողջությամբ ջրի տակ անցնել: Այժմ էլ արդեն կղզիներից ոչ մեկը ծովի մակարդակից 2 մետրից ավելի բարձր չէ:

6. Փոթորիկների համաշխարհային մայրաքաղաք. Մեծ Կայման

Իսկական արևադարձային դրախտ համարվող Կայմանի կղզիները գտնվում են Կարիբյան ծովում, Կուբայից 240 կմ հարավ: Բազմաթիվ զբոսաշրջիկներ այստեղ են գալիս՝ քաղաքակրթության կողմից փոփոխության չենթարկված լողափները՝ դայվինգի:

Մեծ Կայման / © NASA

Սակայն Մեծ Կայմանը՝ 3 կղզիներից ամենամեծը, հայտնի է դարձել որպես փոթորիկների համաշխարհային մայրաքաղաք. յուրաքանչյուր 2,16 տարին մեկ այն տուժում է կործանիչ աղետներից՝ ավելի շատ, քան Ատլանտյան օվկիանոսի ցանկացած այլ տարածք: 2004թ. Իվան փոթորիկը ոչնչացրել է կղզու շինությունների 80%-ը, 40 հազար մարդու մի քանի օր թողել է առանց հոսանքի ու ջրի:

7. Տոռնադոյի ծառուղի. Օկլահոմա Սիթի, ԱՄՆ

Ավելի քան 1 մլն մարդ է բնակվում I-44 ավտոմայրուղու երկայնքով, որը կապում է ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի մայրաքաղաքը երկրորդ մեծ քաղաքի՝ Տալսայի հետ: Յուրաքանչյուր գարնանը, երբ սառն ու չոր օդը լեռներից իջնում է հարթավայր և հանդիպում օվկիանոսի տաք օդի հետ, I-44-ի երկայնքով կործանարար մրրիկներ են առաջանում:

Օկլահոմա Սիթի / © Rick Wilking, REUTERS

1890թ.-ից Օկլահոմա Սիթին և նրա շրջակայքն ավելի քան 120 անգամ ենթարկվել են տոռնադոների: 1999թ. մայիսին միաժամանակ 70 մրրիկներ են անցել Օկլահոմա, Կանզաս և Տեխաս նահանգներով, իսկ ամենակործանարարներն Օկլահոմա Սիթիում ոչնչացրել են 1700 տուն, վնասել ավելի քան 6500 շինություն, խլել 40-ից ավելի մարդկանց կյանք:

8. Թափառող անապատներ, Չինաստան

Երբեմնի բարեբեր օազիս Մինցինն անհանգիստ ժամանակներ է ապրում՝ սեղմվելով անապատների մեջտեղում:

Թափառող անապատներ / © Caters News Agency

Տասնամյակների չորացումը և գետերի անհետացումը հանգեցրել են նրան, որ հարավ-արևելքից ու հյուսիս-արևմուտքից տարածաշրջանին են մոտենում ավազները: Ընդհանուր առմամբ՝ 1950թ.-ից սկսած անապատները զբաղեցրել են ավելի քան 160 քառ.կմ տարածք, իսկ տեղի բնակչության քանակն այդ ընթացքում ավելացել է՝ 860 հազարից հասնելով 2 մլն-ի: Հսկայական անապատը մոտենում է մարդկանց՝ տարեկան 10 մետր արագությամբ՝ նվազեցնելով կանաչ տարածքները շուրջ 6 անգամ:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.