Categories: Գիտություն

Կորոնավիրուսի նկատմամբ իմունային պատասխանի հետազոտությունը պատվաստանյութը ստեղծողների համար լավ լուր է հաղորդել

Covid-19-ով վարակվածների իմունային համակարգը կայուն պատասխան է ցուցաբերում ընդդեմ SARS-CoV-2 վիրուսի: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ այս վիրուսով երբեք չվարակված մարդկանց լիմֆոցիտները նույնպես արձագանքում են դրան:

Աշխարհի գիտնականները փորձում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել և կանխատեսում են, թե ինչպես է զարգանալու համավարակը՝ մինչև հուսալի դեղամիջոցի ստեղծումը: Բայց առայժմ ոչ ոք այդպես էլ չի պատասխանել երկու կարևոր հարցի, որոնցից կախված է պատվաստանյութի ստեղծումն ու վարակվածության իրավիճակը. ունա՞կ է արդյոք իմունային համակարգն ապահովելու էական և տևական պատասխան ընդդեմ SARS-CoV-2-ի, և հնարավո՞ր է, որ այլ կորոնավիրուսների հետ փոխազդեցությամբ ապահովվի SARS-CoV-2-ի նկատմամբ որևէ իմունիտետ:

Կատարված հետազոտությունը դրական պատասխան է տալիս առաջին հարցին: Աշխատությունում մանրամասն նկարագրվում են 20 հասուն մարդկանց իմունային պատասխանի ասպեկտները, ովքեր վերջերս են առողջացել կորոնավիրուսային թոքաբորբից: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ օրգանիզմի իմունային համակարգն ունակ է ճանաչելու SARS-CoV-2-ը՝ մի քանի մեթոդներով: Սա ի չիք է դարձնում զգուշացումը, թե վիրուսը կարող է խուսափել իմունային պատասխանից և պատվաստանյութը դարձնել անօգուտ:

Հետազոտության հեղինակներից կենսաբան Ալեսանդրո Սետեն նշել է, որ երևում է T բջջային պատասխանը՝ փշային սպիտակուցներին (վիրուսային մասնիկներ) և այլ սպիտակուցներին: Նրա գործընկեր, պրոֆեսոր Շեյն Կրոտիի խոսքով՝ մարդիկ անհանգստացած են, որ Covid-19-ը իբր չի առաջացնում իմունիտետ, և կրկնակի վարակման մասին տեղեկություններն ուժգնացրել են այդ զգուշացումը, սակայն այժմ արդեն միջին վիճակագրական մարդկանց մոտ իմունային պատասխանի առաջացման հաստատումը պետք է որ հանդարտեցնի:

Կորոնավիրուսի դեմ իմունային ադապտային պատասխանի սխեման. APC — հակագեններկայացնող բջիջ, Th — Т օգնականներ, CTL — ցիտոտոքսիկ լիմֆոցիտներ (Т սպանողներ), B-cell — В լիմֆոցիտներ, Plasma Cell — պլազմային բջիջներ / © Immunitrack

Ավելի վաղ արված հետազոտություններում Կրոտին և Սետեն բիոինֆորմատիկայի մեթոդների օգնությամբ կանխատեսել էին, թե SARS-CoV-2-ի վիրուսային մասնիկների որ բաղադրիչներն ունեն բավարար իմունոգենություն՝ T լիմֆոցիտների ակտիվացման համար: Նոր աշխատությունում գիտնականները ստուգել են, թե Covid-19-ով վարակված պացիենտների մոտ ընդգծված T բջիջները որքան լավ են ճանաչում սպիտակուցի կամ պեպտիդի նախանշված բաղադրիչներին: Ալեսանդրո Սետեն նշել է, որ որոշել են հատուկ ստուգել հիվանդության նորմալ ընթացքով և հոսպիտալացման կարիք չունեցող մարդկանց՝ ապահովելու նորմալ իմունային պատասխանի գնահատական, քանի որ վիրուսը կարող է առանձին մարդկանց մոտ որոշակի անսովոր երևույթներ առաջացնել:

Բոլոր փորձարկվողների մոտ դրսևորվել է CD4-T-բջջային իմունային պատասխան. ակտիվացվել են այսպես կոչված T օգնականները՝ ի պատասխան հակագենի: T օգնականները (հելպերներ) բջիջներ են, որոնք ճանաչում են հակագենը և ակտիվացնում են իմունային համակարգի բջիջների մյուս տեսակներին, մասնավորապես՝ B լիմֆոցիտներին, որոնք արտադրում են հակավիրուսային հակամարմիններ: Նաև բոլոր պացիենտների մոտ հայտնաբերվել են վիրուսային առանձնահատուկ CD-8-T-լիմֆոցիտներ կամ T սպանողներ (քիլերներ), որոնք ոչնչացնում են օրգանիզմի՝ վիրուսների կողմից վնասված բջիջները:

Հետազոտողներն ուսումնասիրել են T բջիջները նաև արյան նմուշներում, որոնք հավաքվել են 2015-2018թթ. ընթացքում՝ Covid-19-ի բռնկումից առաջ: Բազմաթիվ նմուշներում լիմֆոցիտներն ունեցել են SARS-CoV-2-ի դեմ էական ռեակտիվություն, թեև երբեք այդ պաթոգենով վարակված չեն եղել:

Գիտնականներն այդ փաստը կապում են նրա հետ, որ արյունը վերցվել է այն մարդկանցից, ովքեր նախկինում վարակված են եղել կորոնավիրուսի՝ ավելի քիչ վտանգավոր կորոնավիրուսներով: Այդուհանդերձ՝ դեռևս պարզ չէ՝ իմունային պաշտպանության որ մակարդակն է ապահովում T լիմֆոցիտների դիտարկվող խաչաձև ռեակտիվությունը: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ, հաշվի առնելով շարունակվող համավարակի լրջությունը, խաչաձև-ռեակտիվ իմունիտետի ցանկացած մակարդակ կարող է նշանակալից ազդեցություն ունենալ համավարակի ընդհանուր ընթացքի վրա և առանցքային նշանակություն ունի, ինչը պետք է հաշվի առնեն համաճարակաբանները՝ կանխատեսումներ կազմելիս:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021