Categories: Գիտություն

SpaceX-ը, Blue Origin-ը և Dynetics-ը շահել են NASA-յի պայմանագրերը՝ լուսնային վայրէջքի սարքավորումներ ստեղծելու վերաբերյալ

Իլոն Մասկի ընկերությունը կստեղծի Starship տիեզերանավի տարբերակը, որը կկարողանա լուսնային ուղեծրից մարդկանց հասցնել նրա մակերեսին:

SpaceX-ը դարձել է այն երեք ընկերություններից մեկը, որը շահել է NASA-յի պայմանագիրը՝ 2024թ. Լուսին վերադառնալու համար նախատեսված վայրէջքային համակարգերի ստեղծման վերաբերյալ: Իրենց աշխատանքներն են ներկայացնելու նաև Blue Origin-ը (Ջեֆ Բեզոսի) և Dynetics-ը:

NASA-յի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը նշել է, որ պայմանագրերի բաշխումը 2024թ. մարդու՝ Լուսին վերադառնալուց առաջ վերջին քայլն էր: SpaceX-ը Starship գերծանր տիեզերանավի լուսնային տարբերակի մշակման համար գործակալությունից ստանալու է 135 մլն դոլար: Այն պետք է լուսնային ուղեծրից մարդկանց հասցնի արբանյակի մակերեսին:

Բրայդենստայնն ընդգծել է, որ հավատում է SpaceX-ի հաջողությանը, քանի որ ընկերությունը լավագույնս հաղթահարում է խնդիրները: Նրա կարծիքով՝ Իլոն Մասկը տիեզերքում «լազերի» նման է:

SpaceX-ն իրականում լավագույնն է ինչպես թռիչքներում ու թեստավորման հարցում, այնպես էլ անհաջողություններում ու կարգավորումներում: NASA-յի տնօրենի խոսքով՝ մարդիկ տեսնում ու մտածում են, որ հենց նոր են տեսել, թե ինչպես է Starship-ը կրկին կործանվել, և հարցադրում են անում նորից նրան գումար հատկացնելու մասին: Սակայն, ըստ Բրայդենստայնի, SpaceX-ն իսկապես լավագույնն է կրկնական (իտերատիվ) թեստավորման և սխալների ուղղման հարցում:

SpaceX-ից բացի՝ 579 մլն դոլար ստացել է Ջեֆ Բեզոսի հիմնադրած Blue Origin ընկերությունը: Այն վայրէջքային մոդուլը՝ Blue Moon-ը, ներկայացրել է դեռևս 2019թ. մայիսին, NASA-յում այն ցանկանում են օգտագործել լուսնի մակերեսին վայրէջքի համար:

Եվս 253 մլն դոլար ստացել է Dynetics ընկերությունը. Sierra Nevada կորպորացիայի գործընկերը պատրաստվում է կառուցել բազմակի օգտագործման վայրէջքային սարքավորում: Այն բաղկացած է լինելու երկու մասից և աշխատելու է Vulcan հրթիռի հետ ամրակցված:

10 ամիս անց NASA-ն գնահատելու է, թե որ ընկերությունն է ավելի շատ առաջ անցել մյուսներից ու ընտրելու է մեկ մատակարարի, որի հետ էլ կնքելու է վերջնական պայմանագիրը՝ վայրէջքային սարքավորման ստեղծման համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021