Categories: Գիտություն

Կորոնավիրուսի կարանտինի պատճառով օդի աղտոտվածության նվազումն ավելի շատ կյանքեր կփրկի, քան կխլի Covid-19-ը

Գիտնականները վստահեցնում են, որ Covid-19-ի պանդեմիայի պատճառով մթնոլորտային արտանետումների մակարդակի նվազեցման արդյունքում փրկված կյանքերը զգալիորեն գերազանցում են կորոնավիրուսից մահացածների թվին:

Կորոնավիրուսի պանդեմիան և նրանով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում դադարեցվել է արդյունաբերական արտադրությունը, նվազեցվել է տրանսպորտային հաղորդակցության ինտենսիվությունը: Այս ամենն իր հետ բերել է մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի նկատելի կրճատմանը: Հյուգոյի աստղադիտարանի տնօրեն Ֆրանսուա Ժեմենի խոսքով՝ նման արդյունքը կարող է մարդկության համար անսպասելիորեն նպաստավոր լինել:

Ժեմենը համոզված է, որ կորոնավիրուսից մահացությունների թիվը կարող է ավելի փոքր լինել, քան մթնոլորտի աղտոտման հետևանքով մահացություններինը: Գիտնականը մեջբերում է տվյալներ, ըստ որոնց՝ Չինաստանում տարեկան ավելի քան 1 մլն մարդ մահանում է միայն օդի աղտոտվածության հետևանքով: ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում այց ցուցանիշը մոտ է տարեկան 7 մլն-ին:

Թեև Covid-19-ից մահացությունների ընդհանուր թիվը կանխատեսել հնարավոր չէ, բայց ամենավատատեսական կանխատեսումներով խոսվում է ամբողջ աշխարհում մի քանի միլիոն մարդու մահվան մասին, ընդ որում՝ ոչ թե տարեկան, այլ՝ ընդհանուր: Մասնագետների մեծ մասը գտնում է, որ կորոնավիրուսն իրականում այդքան մահաբեր չի լինի: Որոշ փորձագետներ այս պանդեմիան համեմատում են 1957թ.-ի գրիպի վիրուսի հետ. այն ժամանակ ամբողջ աշխարհում մահացել է մոտ 1 մլն մարդ: Տեղայնացված բռնկման դեպքում այդ թիվն ավելի փոքր կլինի:

Ժեմենի ենթադրությունները կիսում են նաև այլ գիտնականներ: Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մարշալ Բերկի հետազոտությունը ցույց է տալիս, որ երկու ամսվա ընթացքում մթնոլորտային աղտոտվածության մակարդակի նվազումը Չինաստանում փրկել է մինչև 5 տարեկան 4000 երեխաների և շուրջ 73 հազար տարեց մարդկանց կյանք:

Նման եզրակացության Բերկը հանգել է ՉԺՀ-ի 4 քաղաքներում PM2.5 (10 նանոմետրից մինչև 2,5 միկրոմետր չափերով միկրոմասնկիներ) կոնցենտրացիայի մոնիթորինգի և վերոնշյալ տարիքային խմբերի մահացության ցուցանիշների հիման վրա: Գիտնականի խոսքով՝ նույնիսկ կոնսերվատիվ ենթադրությունների դեպքում, շնորհիվ աղտոտվածության նվազման, փրկվել է ավելի քան 20 անգամ ավելի շատ կյանք, քան կորսվել է կորոնավիրուսի պատճառով:

Ֆրանսուա Ժեմենն իր հերթին շեշտել է, որ իրեն առավել զարմացրել է, որ մարդկությունը պատրաստ է ավելի լուրջ միջոցների դիմել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, քան կլիմայական փոփոխության կամ մթնոլորտի աղտոտման: Նրա կարծիքով՝ պետք է հարց ծագի, թե ինչո՞ւ ենք ավելի շատ սարսափում կորոնավիրուսից, քան կլիմայի փոփոխությունից, մթնոլորտի աղտոտումից և այլ վտանգներից: Ի՞նչ յուրահատուկ բան կա կորոնավիրուսի մեջ, որի պատճառով պատրաստ ենք արգելափակել ամբողջ աշխարհը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում տարածված համաճարակը հանգեցրել է երկրում ազոտի երկօքսիդի արտանետումների նվազեցմանը: Դրա կոնցենտրացիան ՉԺՀ-ի տարբեր շրջաններում ներկայումս 10-30%-ով ավելի ցածր է, քան նախորդ տարիների հունվար-փետրվար ամիսներին: NASA-ն ցույց էր տվել, թե ինչպես է կորոնավիրուսը Չինաստանում հանգեցրել օդի աղտոտվածության նվազեցմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021