Categories: Գիտություն

Covid-19-ի դեմ բրիտանական AZD1222 պատվաստանյութի փորձարկումները դադարեցվել են

Կամավորներից մեկի մոտ ողնուղեղի բորբոքումը հանգեցրել է նրան, որ նախատեսված բոլոր պատվաստումները հետաձգվել են անորոշ ժամկետով:

AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից համատեղ մշակված AZD1222 պատվաստանյութի փորձարկումները երրորդ փուլի ընթացքում դադարեցվել են: Պատճառը հակակորոնավիրուսային դեղամիջոցի ենթադրյալ վնասակար ազդեցությունն է կամավորներից մեկի վրա:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը մեկնարկել էր ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում՝ այս տարվա օգոստոսին: Այդ փուլում պատվաստվելու է շուրջ 30 հազար մարդ: Նախորդ փուլերում դեղամիջոցն իմունային պատասխանի արդյունավետություն է ցուցաբերել և փորձարկվողների մոտ վնասակար լուրջ ազդեցություն չի ունեցել: Նկատվել են միայն թեթև և միջին ծանրության ախտանշաններ (ջերմություն, գլխացավ ու մկանային ցավ):

Հնդկաստանում և Մեծ Բրիտանիայում ընթանում է AZD1222 պատվաստանյութի միջանկյալ՝ այսպես կոչված ⅔ փուլի թեստավորումը: Հենց այդ փուլի մասնակիցներից մեկի մոտ ռեակցիա է ի հայտ եկել, որը ստիպել է գործընթացը դադարեցնել: Խոսքը լայնակի միելիտի մասին է՝ ողնուղեղի մեկ կամ մի քանի բաժինների բորբոքում:

Այժմ մասնագետները պարզում են՝ արդյո՞ք այդպիսի ախտանշանը պատվաստման բացասական ռեակցիա է, թե՞ այն ոչ մի կերպ կապ չունի ներարկման հետ, այլ ուրիշ հիվանդության կամ աուտոիմունային գործընթացի հետևանք է: Պատվաստանյութը մշակողների ներկայացուցիչները թեստերի դադարեցնումն անվանել են «բնականոն գործընթաց, որը պետք է տեղի ունենա այն դեպքերում, երբ փորձարկումնեի որևէ փուլում հնարավոր անբացատրելի հիվանդացություն է հայտնաբերվում»՝ փորձարկումների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ներկայումս երրորդ փուլի կլինիկական հետազոտություններ են անցնում 9 պատվաստանյութ-թեկնածուներ, որոնք մշակվել են տարբեր երկրներում: Թեև փորձարկումների դադարեցումը վնասակար հետևանքների պատճառով հազվադեպ երևույթ չէ, հատկապես փորձարկվողների մեծ թվի պարագայում, AstraZeneca-յի դեղամիջոցն առաջինն է, որի հետազոտությունները դադարեցվել են:

AZD1222-ը մշակվել է ChAdOx1-MERS դեղամիջոցի հիման վրա: Այն մերձավորարևելյան շնչառական համախտանիշի՝ MERS-CoV-ի հարուցիչի դեմ պատվաստանյութն էր: Դրա ստեղծման համար, ենթադրաբար, օգտագործվել է շիմպանզեի ադենովիրուսը (մարդու համար անվտանգ), SARS-CoV-2 կորոնավիրուսի սպիտակուցներից մեկի հավելյալ գենոմով հավելված: Այդպիսի մոլեկուլակենսաբանական կառուցվածքն օրգանիզմին թույլ է տալիս ձևավորել իմունային պատասխան ընդդեմ Covid-19-ի՝ առանց հիվանդության հիմնական ախտանշանների:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021