Գիտնականները կասկածում են, թե անտառները կարող են մոլորակը փրկել գլոբալ տաքացումից
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ինչքան շատ ածխաթթու գազ է կուտակվում օդում, այնքան արագ են աճում ծառերը, բայց դրանք քիչ են ապրում ու արագորեն էլ չորանում են՝ չնպաստելով գլոբալ տաքացման դեմ պայքարին:
Օդից ածխաթթու գազը կլանելով՝ անտառները հանդիսանում են մարդկության գլխավոր դաշնակիցներից մեկն ընդդեմ գլոբալ տաքացման: Ներկայումս նրանք կլանում են մարդու կողմից ստեղծվող СО2 արտանետումների 1/4-ից ավելին: Ծառերի ներդրումը պարտադիր կերպով հաշվի է առնվում կլիմայական բոլոր մոդելներում, որոնք կանխատեսում են ածխաթթու գազի և ջերմաստիճանի ապագա մակարդակները: Համարվում է, որ մթնոլորտում СО2-ի պարունակության աճը բուսականությանը հնարավորություն է տալիս արագորեն մեծանալ՝ կլանելով ավելի մեծ ծավալների գազ:
Սակայն նրանց ներդրումը կարող է պարզվել ոչ այնքան մեծ, ինչքան մենք կարծել ենք: Նոր հետազոտությունում նշվում է, որ ծառերի արագ աճը կրճատում է նրանց կյանքը, իսկ նրանց բները, գտնվելով հողի մեջ, ածխաթթու գազը կրկին վերադարձնում են մթնոլորտ: Աշխատության հեղինակներից Ստիվ Վոլքերի խոսքով՝ դանդաղ աճող և երկար ապրող ծառերը փոխարինվում են արագ աճող, բայց ավելի խոցելի ծառերով:
Գիտնականները հետազոտել են աշխարհի տարբեր անկյուններից հավաքված ավելի քան 200 հազար ծառերի բների տարեկան օղակները՝ ցույց տալով, որ աճի արագության և կյանքի տևողության փոխադարձ կապը համընդհանուր է. նույնը դիտարկվել է նաև արևադարձային շրջաններում, որտեղ գտնվում են ածխաթթու գազի հիմնական կլանողները: Հնարավոր է, որ արագ աճի դիմաց ծառերը քիչ ռեսուրսներ են օգտագործում շրջակա միջավայրի վնասակար հանգամանքներից, օրինակ՝ միջատներից կամ չորացումից պաշտպանվելու մեխանիզմների զարգացման համար:
Ածխաթթու գազը կլանելու ընդունակության արդյունքում անտառներն առաջին փուլում մեծանում են, ապա, երբ «դանդաղ» աճողները փոխարինվում են «արագ» աճողներով, պետք է նվազեն: Գիտնականները նաև հավելում են, որ պատկերացումը, թե իբր արտանետումների ծավալը կարելի է մեղմացնել հնարավորինս շատ ծառեր տնկելով, գիտականորեն ստուգված չէ:
Մեկնաբանությունները