Սեպտեմբերի 10, 2020, 10:51
Խմբագրություն Hovhannisyan
383

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 174-ով

Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը Հանրապետությունում հասել է 2908-ի: Նախորդ օրը Covid-19-ից մահացել է 1 մարդ, ապաքինվել են 210-ը:

Շտապօգնության անձնակազմը՝ հիվանդանոցի մոտ / © Hetq / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 906-ի: Նախորդ օրը մահացած պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վարակվածության հաստատված դեպքերի թիվը 45326 է: Նախորդ օրը կատարված թեստերից 3076-ն են եղել բացասական: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 41233-ի: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 227809 թեստավորում:

Փաստացի բուժում ստացողների թիվը մոտեցել է մինչև մայիսի 20-ը գրանցված ցուցանիշին՝ հասնելով 2908-ի:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն