Categories: Գիտություն

Ռուսաստանում մեկնարկել են SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները կենդանիների վրա

ՌԴ Վիրուսագիտության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի մասնագետները սկսել են in vivo փորձարկել երկար սպասված պատվաստանյութն ընդդեմ նոր տեսակի կորոնավիրուսի: Սպասվում է, որ պատվաստանյութը հիվանդներին բուժելու համար կարող է հասանելի լինել 2020թ. վերջին:

Ռուսաստանի Սպառողների իրավունքների և մարդու արժանապատվության ապահովման ոլորտի դաշնային ծառայության Վիրուսագիտության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի (ստեղծվել է 80-ականներին և գտնվում է Նովոսիբիրսկի մարզի գիտավանում) գիտնականները մշակել են SARS-CoV-2 վիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպերը և սկսել են դրանց փոխանցումները:

Հաղորդվել է, որ սպասված պատվասանյութի նախատիպը հիմնված է 6 տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա և երևան են եկել «ամենակարճ ժամկետում»:

Դաշնային ծառայությունում նշել են, որ հետազոտողներին հաջողվել է պատվաստանյութ ստեղծել գրիպի, կարմրուկի և վեզիկուլյար ստոմատիտի՝ լայնորեն կիրառվող ռեկոմբինանտային վիրուսային վեկտորների հիման վրա, ինչպես նաև սինթետիկ պատվաստնյութերի (մՌՆԹ-պատվաստանյութեր, պեպտիդային պատվաստանյութեր և ենթամիավոր պատվաստանյութեր) խոստումնալից տեխնոլոգիայի հիման վրա: Պատվաստանյութի դիզայնի համար օգտագործել են ժամանակակից կենսատեղեկատվական համակարգերը, իսկ կառուցվածքավորումը և պատրաստի նախատիպերին հասցնելն անցկացրել են առաջատար մշակումների օգնությամբ, այդ թվում՝ հակադարձ գենետիկայի ոլորտում:

Ներկայումս պատվաստանյութի օրինակները պետք է ստուգել in vivo. լաբորատոր կենդանիների կենդանի բջիջներում, այդ թվում՝ առնետների և ստորին պրիմատների՝ համոզվելու դրա անվտանգության հարցում, փորձարկելու դրա արդյունավետությունը և ընտրելու ամենաորակյալ և անվնաս նախատիպը:

«Ռոսպոտրեբնադզորի» գիտական կենտրոնի աշխատակիցները նշել են, որ պատվաստանյութի արդյունավետության հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է փորձարկել նրա ունակությունը իմունային այն պատասխանի ուժգնացման գործում, որն ունակ կլինի պաշտպանել զգայուն կենդանիներին՝ մահացու վիրուսով վարակվելուց: Ընդ որում հետազոտողների առջև դրված են բազմաթիվ կարևոր հարցեր. անհրաժեշտ է հստակեցնել քիչ թե շատ արդյունավետ չափաբաժինը և պատվաստանյութի ներարկման հաճախականությունը, պատվաստման մեթոդը և սխեման:

in vivo թեստերին պետք է հաջորդեն անմիջապես մարդկանց վրա կլինիկական փորձարկումները: Ինչ վերաբերում է պատվաստանյութի ի հայտ գալու և այն Covid-19 հիվանդության հարուցիչ SARS-CoV-2-ով վարակված պացիենտներին հասցնելու ժամանակահատվածներին, ապա, ինչպես հաղորդվում է, դա կարող է տեղի ունենալ 2020թ. վերջին. նման ժամկետներն օպտիմիստական են:

Օրերս Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ վիրուսի գենետիկ հաջորդականության ստացումից ընդամենը 60 օր հետո գիտնականները լծվել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման գործին: Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչի խոսքով՝ կազմակերպությունը տասնյակ հաղորդումներ է ստացել տարբեր երկրների մասնագետների կողմից՝ 40 ախտորոշիչ թեստերի ուսումնասիրության և հաստատման վերաբերյալ, և մշակման փուլում են գտնվում 20 պատվաստանյութեր:

Վերջին տվյալներով՝ Covid-19-ից վարակվածների թիվն անցել է 245 հազարից՝ աշխարհի ավելի քան 145 երկրում, 10 հազարից ավելի պացիենտներ մահացել են: Ընդ որում՝ վերջին օրերին Չինաստանը, որտեղ բռնկվել էր համաճարակը, մահացությունների առումով զիջում է Իտալիային, որտեղ արդեն 3,4 հազար մարդ է մահացել և մահացությունը շարունակում է աճել: Ռուսաստանում վարակվածության 253 դեպք է արձանագրվել, 12-ն առողջացել են. հայտարարվել է բարձր պատրաստվածության ռեժիմ: Հայաստանում վարակվածների թիվը 136 է, մեկն առողջացել է: Երկրում արտակարգ դրություն է հայտարարված:

Ավելի վաղ ԱՄՆ-ում էին հայտարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական թեստերի մեկնարկի մասին: Փորձարկումները և մշակումը ֆինանսավորվում և անցկացվում են ամերիկյան Առողջապահության և կենսատեխնոլոգիական Moderna Inc. ընկերության կողմից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021