Աստղագետները կրկնվող 8 արագ ռադիոազդանշան են որսացել

Ամենաարտասովորը FRB-ների երկրային ծագման ենթադրյալ տարբերակն է, սակայն շատ գիտնականներ կտրականապես մերժում են այն:

Կանադական ռադիոդիտակները ջրածնի ինտենսիվության քարտեզագրման փորձաքննության ժամանակ հայտնաբերել են կրկնվող 8 անսովոր ռադիոազդանշան (գիտական ասպարեզում՝ ռադիոճողփյուն (Fast Radio Bursts, FRB)):

Բացահայտված կրկնվող ազդանշանները՝ FRB-ները, հաշվվում են մինչև 10-ը: Այժմ գիտնականները կարող են ստեղծել տվյալների վիճակագրական շտեմարան, որը կօգնի պարզել, թե իրականում ինչ են իրենցից ենթադրում FRB-ները: Հետազոտողները նաև կարող են մանրամասն ներկայացնել արագաշարժ ռադիոճողփյունների նմանություններն ու տարբերությունները:

Երկու նոր ազդանշանները՝ FRB 180916. J0158 + 65-ը և FRB 181119-ը, արձակվել են ավելի քան երկու անգամ (առաջինը կրկնվել է տասն անգամ, մյուսները՝ մեկական): Ընդ որում՝ ազդանշանի արձանագրման ամենաերկարատև միջակայքը կազմել է 20 ժամ: Հետազոտողների կարծիքով` դա փաստում է Fast Radio Bursts-ի տարաբնույթ հատկանիշի մասին: Ակնհայտ է, որ որոշակի աղբյուրներ առավել ակտիվ են, քան՝ մյուսները:

Հայտնաբերված 8 FRB-ների մեծ մասը ցուցաբերել են ազդանշանի հաճախականության նվազում յուրաքանչյուր ճողփյունի արձանագրման հետ: Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է տանել բացահայտման, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում արագ ռազդիոճողփյունները:

Առաջին արագ ռադիոճողփյունները հայտնի են դարձել դեռևս 2007թ.: Ներկայումս գիտնականները դիտարկում են դրանց ծագման մի քանի հիմնական տարբերակներ: Որոշ մասնագետներ ենթադրում են, որ խոսքը գնում է արտագալակտիկական աղբյուրի մասին, մասնավորապես՝ երկու նեյտրոնային աստղերի միաձուլման: Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել են հետաքրքրաշարժ արագ ռադիոճողփյուն՝ FRB 190523-ը, որն առաջացել է տիեզերքում մեր համակարգից շուրջ 7,9 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա: Աստղագետները պարզաբանել են, որ վերջինի աղբյուրը, հավանաբար, այն գալակտիկան է, որը նման է մեր համակարգին:

Գոյություն ունի սկզբունք, ըստ որի՝ արագ ռադիոճողփյունները կարող են ճառագայթել Ծիր Կաթինի լուսավորության որոշակի մասը: Ամենաարտասովորը ազդանշանների երկրային ծագման ենթադրյալ տարբերակն է, սակայն շատ գիտնականներ կտրականապես մերժում են այն, ինչպես և բացառում են FRB-ների բնույթի բացատրության վերերկրային բանականության հիպոթետիկ ակտիվությունը:

Գիտնականները նաև ստեղծել են հատուկ ալգորիթմ, որը կարող է առաջացնել նոր արագ ռադիոճողփյուններ: Հաղորդվում է, որ նախնական արդյունքներն արդեն ակնայտ են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021