Categories: Գիտություն

Գիտնականներն առաջին անգամ արձանագրել են էականորեն տարբեր չափերի սև խոռոչների բախումը

Աննախադեպ դիտարկումն աստղագետներին հազվադեպ հնարավորություն է ընձեռնել՝ բավականին շատ նոր տվյալներ ստանալու և տեղեկանալու այն մասին, թե ինչպես են պտտվում սև խոռոչները:

ԱՄՆ-ում և Իտալիայում գտնվող աստղադիտարանները միավորող LIGO-Virgo կոլաբորացիայի հետազոտողները դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ հայտնաբերել են էականորեն տարբեր զանգվածներով սև խոռոչների միջև բախումը: Այս բացահայտումը հիմք կհանդիսանա աստղաֆիզիկայի և գրավիտացիոն ֆիզիկայի համար բազմաթիվ նոր տվյալների և կարող է շատ բան փոխել ներկայիս պատկերացումներում:

Տարածության-ժամանակի թույլ տատանումները ցույց են տվել, որ, ամենայն հավանականությամբ, սև խոռոչներից մեկը պտտվել է մինչև միաձուլումը: Սա աստղագետներին արժեքավոր տեղեկությունները է հաղորդում հետազոտության համար բարդ մարմինների առանձնահատկություններից մեկի վերաբերյալ:

Հետազոտության հեղինակներից Մայա Ֆիշբախը՝ Իլինոյսի Չիկագոյի համալսարանի աստղաֆիզիկոս, ընդգծել է, որ դա բացառիկ երևույթ է: Սև խոռոչների՝ ավելի վաղ արձանագրված ձուլումները, տեղի են ունեցել միևնույն զանգվածով մարմինների մասնակցությամբ, այնպես որ՝ նոր տվյալները հիմնովին փոխում և լրացնում են առկա մոդելները:

GW190412 անվամբ գրանցված երևույթը տեղի է ունեցել մեզանից 2,4 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա և արձանագրվել է 2019թ. ապրիլի 12-ին, իսկ մի քանի օր առաջ հետազոտողներն ավարտել են իրենց վերլուծական աշխատանքները: Գիտնականների խոսքով՝ միմյանց բախվող սև խոռոչներից մեկն ունեցել է շուրջ 8,4 արեգակնային զանգված, իսկ մյուսը 3 ու կես անգամ ավելի մեծ՝ մոտ 29,7 արեգակնային զանգված: Նման անհավասարության պատճառով նրանից մեծի շուրջը տարածությունն աղավաղվել է, ինչի արդյունքում մյուս սև խոռոչի հետագիծը շեղվել է կատարյալ զսպանակից: Դա հայտնաբերվում է գրավիտացիոն ալիքների նման «պարի» գործընթացում:

GW190412 / © N. Fischer, H. Pfeiffer, et al.

Ավելի վաղ արձանագրված բախումների ժամանակ ձևավորվել են ալիքներ, որոնք կառուցվածքով նման են գծային հաճախականության մոդուլյացիային. նրանց հզորությունը և հաճախականությունը մեծացել են բախման պահին: Քանի որ այն դեպքերում սև խոռոչներն ունեցել են միևնույն զանգվածը, նրանք վերադարձել են յուրաքանչյուր ուղեծրի նույն դիրքին: Դա հանգեցնում է նրան, որ գրավիտացիոն ալիքների հաճախականությունը գրեթե կրկնակի գերազանցում է կրկնակի համակարգի ուղեծրային հաճախականությունը, այսինքն՝ ժամանակը, որը պահանջվում է սև խոռոչներին՝ մեկը մյուսի շուրջը պտտվելու համար:

Բայց GW190412-ի դեպքում այլ է եղել. գրավիտացիոն ալիքներն իրենց առավել բարդ կերպ են դրսևորել: Համակարգի զանգվածների էական անհավասարության պատճառով ուղեծիրը շեղվում է: Դա իր հերթին ստեղծում է երկրորդ՝ ավելի թույլ գրավիտացիոն ալիք, որն արձակում է 2 տարբեր հաճախականություններ, որպես կիթառի միաժամանակ թրթռացող 2 լարեր:

Ամբողջ շարքից դուրս նետվող նման երևույթները ֆիզիկոսներին տրամադրում են նոր, ավելի հստակ միջոցներ՝ Ալբերտ Էյնշտեյնի գրավիտացիայի՝ Հարաբերականության ընդհանուր տեսությունը ստուգելու համար: Ձուլման ժամանակ նշմարված հաճախականությունների դիադան ցույց է տվել գրավիտացիոն ալիքների ազդանշանի բաժանում է ավելի վաղ և ավելի ուշ մասերի: Այդ բաժանումը հիմնվում է Հարաբերականության ընդհանուր տեսությունից դուրսբերվող հավասարումների վրա: Ազդանշանների մասնատման հաշվարկները համընկնում են դիտարկվողների հետ, ինչն այսօր այդ թեստի ամենահուսալի արդյունքն է տրամադրում:

Մասնավորապես, հետազոտողները կարողացել են այդ տվյալներն օգտագործել սև խոռոչների «պտույտը» դիտարկելու համար: Գրավիտացիոն ալիքների վերաբերյալ ավելի հին տեղեկությունները հնարավորություն չեն տվել հաստատելու սև խոռոչների այդ առանձնահատկության նախորդ դիտարկումները, որոնք արվել են մեր գալակտիկայում գտնվող նմանատիպ մարմինների համար:

Աստղաֆիզիկոսները հույս են հայտնել, որ նոր տվյալները կարող են լույս սփռել այն բանի վրա, թե ինչպես են սև խոռոչներն առաջացել և հայտնվել մեկը մյուսի ուղեծրում: Կրկնակի սև խոռոչների ձևավորման առկա մոդելները ենթադրում են զանգվածների հավասար զույգեր: Նոր տեղեկությունները կօգնեն առավել հստակորեն չափել երևույթների հեռավորությունը Ծիր Կաթինից: Նման բազում չափումների կուտակմամբ նոր մեթոդ կստեղծվի, որը թույլ կտա կազմել Տիեզերքի տարածման պատմության քարտեզը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021