Categories: Գիտություն

Գիտնականները «փոշեկուլ» են ստեղծել Լուսնի համար

Լուսնի ապագա գաղութացման հիմնական խնդիրներից մեկը փոշին է, որը ծածկում է մակերեսները և կարող է վնասել սարքավորումները: Դրանք լիցքավորված մասնիկներ են և հեշտությամբ չեն մաքրվում, իսկ նոր սարքավորումը կարող է այդ հարցը լուծել:

Կոլորադո նահանգի՝ Բոուլդերում գտնվող համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի և տիեզերքի լաբորատորիայի (LASP) գիտաշխատող Սյուն Վանի խոսքով՝ լուսնային փոշին ծածկում է բոլոր մակերեսները՝ սաղավարտը, արևային մարտկոցները և այլն, ինչի հետևանքով սարքավորումները կարող են վնասվել:

Այդ պատճառով մասնագետները որոշել են լուծել այդ խնդիրը: Հետազոտական խումբը սարքավորում է մշակել, որն արձակում է բացասաբար լիցքավորված ցածր էներգիայով մասնիկների կոնցենտրացված հոսք: Գիտնականներն արդեն հասցրել են իրենց ստեղծածը փորձարկել վակուումային խցիկի ներսում գտնվող փոշոտ մակերեսներին: Պարզվել է, որ սարքավորումը հրաշալի է աշխատում և փոշում ստիպում է պարզապես «անհետանալ»:

Ներկայումս խումբը դեռ շատ անելիքներ ունի, մինչև իրենց ստեղծածն ապագա գաղութարարների համար կենցաղային սովորական սարքավորում դառնա: Սակայն արդեն հիմա փորձագետները համարում են, որ այդպիսի էլեկտրոնային-ճառագայթային «փոշեորսիչները» Լուսնի վրա անփոխարինելի կլինեն:

Աշխատանքի հեղինակները մեկնաբանել են, որ լուսնային փոշու գլխավոր խնդիրն այն է, որ էլեկտրական լիցք է պարունակում: Հենց դա է նրան կպչուն դարձնում, իսկ կառուցվածքը՝ անհարթ՝ ապակու բեկորների նման:

Այդ իսկ պատճառով էլեկտրոնային ճառագայթները խոստումնալից լուծում են, քանի որ այդպիսի սարքավորումը փոշու մասնիկներին ստիպում է մագնիսների նման վանել միմյանց: Ինչպես փորձը ցույց է տվել, սարքավորումը մակերեսի 75-85%-ը մաքրել է փոշուց ընդամենը մի քանի րոպեում: Այն կիրառվել է տարբեր մակերեսների վրա, այդ թվում՝ սաղավարտի կտորի ու ապակու: Աշխատանքի հեղինակները նշել են, որ նոր տեխնոլոգիան ուղղված է փոշու փոքր մասնիկների մաքրմանը, որը դժվար է կատարել խոզանակի միջոցով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021