Categories: Գիտություն

Գ.Գոլովանով. Կորոնավիրուսով հիվանդների 80%-ը թոքերի արհեստական օդափոխության սարքերից հետո մահանում է. պատճառն ամբողջապես հայտնի չէ

Որոշ բժիշկներ փորձում են հնարավորինս հրաժարվել ԹԱՕ սարքերից՝ դիմելով այլ մեթոդների: Նրանք պացիենտներին ստիպում են պառկել փորի վրա՝ բարելավելու թոքերի այլ մասերի աերացիան: Մյուսները թթվածինը միացնում են քթից՝ առանց ինտուբացնելու:

Քանի դեռ ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները փորձում են հնարավորինս մեծ քանակությամբ Թոքերի արհեստական օդափոխման (ԹԱՕ) սարքեր ձեռք բերել՝ Covid-19-ի սրման դեպքերում պացիենտներին բուժելու համար, ամերիկյան բժիշկները սկսում են հնարավորինս հրաժարվել դրանց կիրառումից՝ հիվանդներին փորձելով բուժել այլ մեթոդներով: Բժիշկներին անհանգստացնում է ԹԱՕ սարքին միացված դեպքերում մահացության մեծ ցուցանիշը. 5 նման պացիենտներից 4-ը մահանում է:

Թոքերի արհեստական օդափոխման սարքերը ծայրահեղ դեպքում են օգտագործվում, որին դիմում են բժիշկները՝ փորձելով փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի կյանքը, ում թոքերը կարող են դադարել գործել: Անշարժացած հիվանդին ինտուբացնում են՝ խողովակը կոկորդում են տեղադրում: Ապա մեխանիկական օդափոխիչները սկսում են թթվածին մատակարարել դեպի թոքերը: Սովորաբար ծանր շնչառական հիվանդություններ ունեցող և ԹԱՕ սարքին միացված պացիենտների դեպքում մահացությունը բարձր է՝ 40-50%:

Սակայն Նյու Յորքի բժիշկների հաշվարկներով՝ կորոնավիրուսի դեպքում մահացության ցուցանիշն ավելի բարձր է՝ 80%: Պուլմոնոգիայի ամերիկյան ասոցիացիայի գլխավոր բժիշկ Ալբերտ Ռիցցոյի խոսքով՝ դա հաստատում է նաև ԱՄՆ-ի այլ քաղաքների հիվանդանոցներից ստացված վիճակագրությունը:

ԹԱՕ միացված պացիենտների մահացության նման բարձր ցուցանիշներ գրանցվել են նաև Չինաստանում համաճարակի պիկի ժամանակ՝ 86%: Ներկայումս մի փոքր ավելի ցածր, բայց ընդհանուր առմամբ բարձր ցուցանիշ է Մեծ Բրիտանիայում՝ 66%:

Պատճառը հայտնի չէ: Հնարավոր է համարվում, որ խնդիրը մարդու մեջ է՝ մինչև վարակվելը: Կամ այն, թե որքանով է վատացել նրա վիճակը, մինչև ԹԱՕ սարքը միացնելը: Բայց որոշ բժիշկների հետաքրքրում է՝ հնարավո՞ր է, որ մահացության բարձր ցուցանիշի պատճառը հենց թոքերի օդափոխիչները լինեն՝ օրինակ՝ առաջացնելով իմունային համակարգի վտանգավոր ռեակցիա:

Սա ընդամենը ենթադրություն է, սակայն փորձագետներն ընդունում են, որ արհեստական շնչառության սարքերի երկարատև օգտագործումն իսկապես վնասում է պացիենտներին, քանի որ թթվածինը ճնշման ներքո հայտնվում է թոքերի փոքր պարկիկներում:

Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմոն նշել է, որ եթե բակտերիալ թոքաբորբի դեպքում ցուցված է օդափոխիչները միացնել ոչ ավելի, քանի երկու օրը, ապա ներկայումս Covid-19-ով հիվանդներին ԹԱՕ սարքերը միացվում են 7, 10, 15 օր: Բայց այդ պացիենտների դեպքում ԹԱՕ սարքերն անջատել չի լինի. այդ դեպքում միանշանակ կմահանան:

Տորոնտոյի գլխավոր հիվանդանոցի շնչառական հիվանդությունների մասնագետ Էդդի Ֆենի խոսքով՝ հայտնի է, որ մեխանիկական օդափոխիչներն իդեալական չեն: Վերջին մի քանի տասնամյակների կարևորագույն բացահայտումներից մեկն այն է, որ բժշկական օդափոխությունը կարող է վնասել թոքերին, այնպես որ, ըստ բժշկի, այն օգտագործելիս պետք շատ ուշադիր լինել:

Վտանգը կարելի է նվազեցնել՝ սահմանափակելով թթվածնի ճնշումը և ներհոսքի չափերը: Միևնույն ժամանակ՝ որոշ բժիշկներ փորձում են հնարավորինս հրաժարվել ԹԱՕ սարքերի կիրառումից՝ դիմելով այլ մեթոդների: Նրանք պացիենտներին ստիպում են պառկել փորի վրա՝ բարելավելու թոքերի այլ մասերի աերացիան: Մյուսները թթվածինը միացնում են քթից: Մեկ այլ խումբ ԹԱՕ սարքերին հավելում են ազոտի թթվուկ՝ առավել վնասված հատվածներում արյան շրջանառությունը բարելավելու համար:

ԹԱՕ սարքերի այլընտրանքի համար որպես ավելի հասարակ և մատչելի տարբերակ բրիտանացի մասնագետները մշակել են Exovent-ը՝ դեռևս 17-րդ դարում հնարված «երկաթե թոքերի» ժամանակակից տարբերակը: Հետադարձ օդափոխման այդ սարքավորումն ինտուբացում չի պահանջում և չի վնասում պացիենտի սրտի աշխատանքը:

Չինացի գիտնականներն ավելի վաղ հետազոտություն էին իրականացրել՝ հանգելով եզրակացության, որ, հավանաբար, թոքերի օդափոխման ընդունված մեթոդը կարող է վնասել կորոնավիրուսային թոքաբորբով հիվանդին՝ վնասելով թոքերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021