Categories: Գիտություն

Արեգակի մանրամասն լուսանկարները նրա մագնիսացված մթնոլորտում թելանման կառուցվածքներ են ցույց տվել

Տիեզերական High-Resolution Coronal Imager աստղադիտակն ուղարկել է արեգակնային պսակի ուսումնասիրության իր երրորդ առաքելության արդյունքները՝ մագնիսական օղակների մանրամասն լուսանկարները:

Մեծ Բրիտանիայի Կենտրոնական Լանքաշիրի համալսարանի գիտնականները Արեգակի լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են NASA-յի High-Resolution Coronal Imager աստղադիտակի օգնությամբ` ռեկորդային բարձր կետայնությամբ: Այն ունակ է արևի մակերևույթին արձանագրելու ընդհուպ մինչև 70 կմ չափերի հասնող տիրույթները:

High-Resolution Coronal Imager-ի (Hi-C) առաջին արձակումն իրականացվել է 2012թ. հուլիսին` կանադական Black Brant օդերևութաբանական հրթիռի վրա: Մինչ օրս սարքավորումը ևս 2 հաջող առաքելություններ է իրականացրել, որոնցից յուրաքանչյուրը կարևոր տեղեկություններ է տրամադրել արևի՝ փոքր մասշտաբներով տիրույթների վերաբերյալ: Նոր տվյալները ստացվել են 2018թ. մայիսի վերջին մեկնարկած առաքելությունից:

Գիտնականները նշում են, որ արեգակնային մթնոլորտի որոշ հատվածներ ունեցել են մուգ և դատարկ տեսք, դրանք հնարավոր չի եղել մանրակրկիտ դիտարկել, սակայն նոր լուսանկարները հայտնաբերել են անհավատալիորեն բարակ (մեզ համար) մագնիսական օղակներ՝ շուրջ 500 կմ լայնությամբ, լցված շատ տաք պլազմայով, Արևի պսակը թափանցող, որի ջերմաստիճանը հասնում է մինչև միլիոնավոր կելվինի:

Ձախ կողմում՝ Արեգակի սպավառակի ամբողջական պատկերը՝ արված AIA 171 արբանյակից: Սպիտակ կետագծերը ցույց են տալիս ակտիվ տիրույթը: 2-րդ նկարում այն շրջաններն են, որոնք հետազոտվում են. պսակային օղակները՝ նետումների ցածր մակարդակով (կարմիր), մեծ օղակների փնջիկը (կանաչ), 2 բաց տիրույթները (կապույտ) և կենտրոնական օղակների փնջիկը (սև) / © UCLan

Կենտրոնական Լանքաշիրի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ուոլշը նշել է, որ մինչ օրս աստղագետները մեզ ամենամոտ աստղը կարողացել են ուսումնասիրել ստանդարտ չափերով, սակայն Hi-C աստղադիտակից ստացված բացառիկ որակի լուսանկարները թույլ են տալիս այն ուսումնասիրել գերբարձր կետայնությամբ: Գիտնականի խոսքով՝ ֆուտբոլը հեռուստացույցով դիտելիս մարզադաշտը կանաչ է երևում և հավասար: Սակայն նույն պատկերը Ultra HD որակով դիտելիս տեսանելի են նույնիսկ առանձին խոտերը: Hi-C-ի օգնությամբ, ըստ պրոֆեսորի, հնարավոր է դիտարկել աստղի մթնոլորտի բոլոր տիրույթները:

Պսակի օղակները, որոնց չափերը կարող են հասնել մի քանի հազար կիլոմետրի, ձևավորում են աստղի մթնոլորտի արտաքին շերտերի հիմնական շինարարական «աղյուսներից» մեկը: Դրանք առկա են ինչպես հանդարտ վայրերում, այնպես էլ Արեգակի ակտիվ շրջաններում: Լուսատուի օղակների կառուցվածքի հետազոտությունը մեկնարկել է 1940-ականներից: Գիտնականներն առանձնացնում են 2 տեսակ՝ կարճ և տաք՝ տեղակայված ակտիվ հատվածներում և սովորաբար ռենտգենային ճառագայթներով դիտարկվող, և համեմատաբար սառն ու երկար օղակներ, որոնք շրջապատում են միջուկը և դիտարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ:

Սկավառակային օղակների փնջիկները՝ գերբարձր կետայնությամբ / © UCLan

Գիտնականների խոսքով՝ ձգվող այդ տաք թելերը ստեղծող ֆիզիկական հստակ մեխանիզմը մնում է անհայտ, ուստի հետագա գիտական հետազոտությունները կենտրոնանալու են նրա վրա, թե ինչու են նրանք ձևավորվում և դրանց առկայությունն ինչպես կօգնի` ուսումնասիրելու արեգակնային բռնկումների և փոթորիկների բնույթը, որոնք կարող են ազդել Երկրի կյանքի վրա:

Ավելի վաղ Արեգակի դիտարկման յուրահատուկ աստղադիտակն ուղարկել էր աստղի մակերեսի աննախադեպ բարձր կետայնությամբ առաջին լուսանկարները, իսկ ԱՄՆ-ի օդատիեզերական ազգային գործակալության գիտնականները մակերեսին արտասովոր ժայթքում էին նշմարել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021