Categories: Գիտություն

Գիտնականները պարզել են, թե ովքեր են ավելի հաճախ առաջխաղացում ունենում աշխատանքում

Ընդունված է համարել, որ կարիերիստներն հաճախ պատրաստ են դիմելու տարբեր ստորությունների, իսկ «լավ մարդիկ» միշտ ստիպված են նստել պահեստայինների նստարանին: Նոր հետազոտությունը, սակայն, հերքել է կարծրատիպը:

Բերքլիի Կալիֆորնիական համալսարանի հետազոտողները 450 ուսանողների խնդրել են հատուկ ձևաթղթեր լրացնել՝ 14 տարվա տարբերությամբ: Այդպիսով գիտնականները ցանկացել են հետևել, թե ինչպես են մարդկանց անհատական որակներն ազդում նրանց աշխատանքային ուղու վրա:

Ինչպես պարզվել է, ինքնասիրահարված, կեղծավոր և ագրեսիվ մարդիկ իրենց կարիերայում այնքան առաջ չեն գնացել, որքան նրանք, ովքեր առատաձեռն և վստահելի են եղել: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ «լավ» մարդիկ շփման ավելի բարձր հմտություն ունեն և իրենց ավելի հեշտությամբ են գտնում սոցիումում:

Հետազոտության հեղինակները պատմել են, որ արդյունքներն ապշեցրել են իրենց: Աշխատության հեղինակներից Քեմերոն Անդերսոնը բացատրել է, որ, անկախ մարդու անձից ու իրավիճակից, աշխույժ և բարդ հատկանիշը մարդկանց իշխանության համար պայքարում առավելություն չի տվել նույնիսկ առավել խիստ կորպորատիվ մշակույթում, որտեղ յուրաքանչյուրն «իր գլխի տերն է»: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ անպատկառները և անբարտավաններն իշխանության չեն հասնում, առաջ չեն շարժվում այնքան արագ, որքան՝ մյուսները, նշանակում է՝ նրանց ագրեսիվությունը և էգոիզմն առաջընթացի հարցում անօգուտ են:

Իրենց հետազոտությունում գիտնականները երկու թեստ են կատարել՝ BFI և NEO PI-R: Առաջինը ցույց է տալիս մարդկանց ընկալումը մեկը մյուսի կողմից: Այդպիսի մոդելը ենթադրում է, որ մարդն ունի անհատականության հարաբերականորեն 5 անկախ գիծ. էքստրավերսիա, բարեգթություն, բարեխղճություն, նեյրոտիզմ, փորձի նկատմամբ բացություն: NEO PI-R-ը նույնպես ցույց է տալիս այդ 5 հատկանիշները, սակայն ցուցաբերում է անհատականության առավել խորը ընկալում:

Գիտնականները նշում են, որ այն մարդիկ, ովքեր սովորաբար համարվում են ագրեսիվ կեղծավորներ, ավելի հակված են մյուսների նկատմամբ թշնամական վերաբերմունքի և ստելու՝ հանուն իրենց շահի, ինչպես նաև ժխտելու այլոց հոգսերը կամ բարեկեցությունը: Չնայած նրան, որ այդպիսի մարդիկ հաճախ պատրաստ են «ամեն ինչի»՝ հանուն ցանկալիի, նրանց վերաբերմունքը մյուսների նկատմամբ կարող է ընդհանուր առմամբ վնասակար լինել նաև կազմակերպությանը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ «անցանկալի» աշխատակիցները հաճախ առաջ են մղում սեփական հետաքրքրությունները՝ ի վնաս ընկերության հաջողության, և վերջնարդյունքում ստեղծում են կոռումպացված կորպորատիվ մշակույթ: Աշխատության հեղինակները ցավով եզրափակում են, որ այդպիսի մարդիկ ղեկավար պաշտոններ այնքան հաճախ են ստանում, որքան «լավ մարդիկ»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021