Categories: Գիտություն

NASA-յին առաջարկել են լուսնի խառնարանում աստղադիտակ կառուցել

Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկում հսկայական ռադիոաստղադիտակի կառուցման նախագիծը NASA-յի կողմից աջակցություն է ստացել:

Նորարարական կոնցեպտների աջակցման ծրագրի (NIAC) շրջանակներում NASA-յի փորձագետներն ամեն տարի ընտրում են ամենաառաջատար ու անսովոր գաղափարները՝ ֆինանսավորելով դրանց հետագա մշակումը: Օրերս հրապարակվել է 23 նախագծերի ցանկը, որոնց հեղինակներն ընդհանուր առմամբ 7 մլն դոլար են ստացել հաջորդ փուլերի համար: Այդ ցանկում ամենաարտասովորը Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանում ռադիոաստղադիտակի կառուցման կոնցեպտն է:

Խառնարանում տեղադրված սարքավորումը՝ Lunar Crater Radio Telescope-ը (LCRT) կարող է դիտարկել այն ալիքները, որոնք Երկրից անհասանելի են, որտեղ այդ աշխատանքին խոչընդոտում են ոչ միայն հաղորդակցության մթնոլորտային ու մերձերկրային ուղիները, այլև հենց իոնոսֆերան (մթնոլորտի վերին շերտը). վերջինս անդրադարձնում է ռադիոալիքները:

Նախատեսվում է, որ LCRT-ն դիտարկելու է վաղ տիեզերքը՝ 10-15 մետրանոց (6-30 ՄՀց) ռադիոալիքային լայնությամբ, որոնք որսված չեն գործող աստղադիտակների օգնությամբ: Այդ նպատակով այն դառնալու է աշխարհում ամենամեծ աստղադիտակը՝ միաձույլ ալեհավաքով և զբաղեցնելու է 3-5 կմ տրամագծով խառնարանը: Համեմատության համար՝ ներկայումս նման լայնարձակ ռադիոաստղադիտակներից ամենամեծը չինական FAST-ն է՝ 500 մ տրամագծով:

Առաքելության սխեման՝ LCRT աստղադիտակի կառույցով / ©Saptarshi Bandyopadhyay

Նախագիծը նախատեսվում է կյանքի կոչել առանց մարդու մասնակցության: Ըտս հեղինակի՝ Սապտարշի Բանդյոպադհյայի, չափերին և երկրաչափական տվյալներին համապատասխանող խառնարանի ընտրությունից հետո այնտեղ ուղևորվում ռոբոտացված առաքելությունը: Վայրէջքից առաջ բաշխվելով՝ սարքավորումներից մեկը հաստատվում է կենտրոնում, մյուսը սկսում է ռադիոալեհավաքի բարակ հոսանքալարերը ձգել նրանից դեպի խառնարանի ծայրամասերը. այդ նպատակով անվավոր DuAxel-ը պետք է վերափոխվի՝ ընդհուպ մինչև խիստ անկյուններիը հաղթահարելու:

NIAC ծրագրող աշխատանքները բաժանվում են 3 խմբի, և յուրաքանչյուր հաջորդին անցումն ուղեկցվում է ընտրության նոր փուլով: LCRT-ի նախագիծն առայժմ հայտնվել է առաջին խմբում, որով ստացել է 125 հազար դոլար ֆինանսավորում և 9 ամիս իրականացման, բարդության և արժեքի գնահատման համար, ինչպես նաև առաքելության տեխնիկական մանրամասների հստակեցման համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021