Categories: Գիտություն

Նիուե կղզին հռչակվել է «խավար երկնքի առաջին պետություն»

Խաղաղօվկիանոսյան Նիուե կղզին դարձել է առաջին պետությունը, որտեղ գիշերային խավար երկինքը գտնվում է պաշտոնական պահպանության ներքո:

Այն պահից, երբ Երկրի վրա առաջին անգամ վառվեց արհեստական կրակը, ծագել և խորանում է լույսի աղտոտման խնդիրը: Ներկայումս բնակվելով քաղաքներում՝ մենք սովորել ենք գործնականում չտեսնել աստղերը՝ գիշերային երկնքում: Սակայն նրանք ավելի քիչ տեսանելի են դառնում նաև մոլորակի հեռավոր անկյուններից:

Այս խնդիրն արդեն այնքան նշանակալից է, որ դրա դեմ պայքարի համար ստեղծվել և գործում է «Լույսի աղտոտվածության դեմ պայքարի միջազգային ասոցիացիա» (IDA) ոչ առևտրային կազմակերպությունը: Տարբեր երկրների ավելի քան 130 բնակավայրերի տեղական իշխանություններ արդեն միացել են այդ կազմակերպության կողմից մշակված ծրագրին, նվազեցրել են լուսաղտոտումը՝ ստանալով «Խավար երկնքի վայր» (Dark Sky Place) հավաստագիրը: Իսկ վերջերս այց ցանկում են ներառվել նաև պետություններ՝ թեև շատ փոքր:

Նիուե կղզային պետական կազմավորումը Նոր Զելանդիայի կազմում յուրօրինակ կարգավիճակ ունի և լիովին ինքնիշխան է: Նրա բնակչությունը 1600-ից էլ քիչ է: Նրանց ավանդույթներում գիշերային երկինքն առանձնահատուկ տեղ ունի: Տեղացիները դարերով շրջագայել են կղզիներով՝ օգտվելով տեղորոշման դժվարին միջոցներից, որպես կողմնորոշիչ են օգտագործել աստղերը: Պատահական չէ, որ հենց այստեղ է գիշերային երկինքը ստացել հատուկ պահպանվող կարգավիճակ:

IDA-յի հաղորդագրության համաձայն՝ Նիուեն հայտ է ներկայացրել դեռևս 2018թ., և այդ օրվանից տեղի իշխանություններն իրականացնում են ասոցիացիայի կողմից առաջարկված միջոցառումները՝ լույսի աղտոտումը նվազեցնելու ուղղությամբ: Բնակչությունը տեղեկացվել է, կազմակերպվել են դասընթացներ, թարմացվել են փողոցային և տնային լուսավորության համակարգերը: Նիուեում հույս ունեն, որ IDA-յի հավաստագիրը ստանալը կօգնի կղզին դարձնել «աստղային երկնքի յուրահատուկ արգելավայր», որը կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների, աստղագիտության և աստղալուսանկարչության սիրահարների:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021