Categories: Գիտություն

Ամառը Հայաստանում՝ ընդդեմ կորոնավիրուսի. ինչն ինչոց է

Տարբեր երկրներ կորոնավիրուսի տարածման մեղմացման համար հույսները դրել են եղանակի տաքացման վրա: Փորձարկումները ցույց են տվել, որ իրականում 30 աստիճանից բարձրի դեպքում այն իսկապես դժվարությամբ է տարածվում: Խնդիրն այն է, որ ոչ բոլոր վայրերում է նման ջերմաստիճան լինում կամ տևական ժամանակ պահպանվում:

Գիտության մեջ հստակ և համոզիչ պատասխան չէ, թե ինչու են բազմաթիվ հիվանդություններ ձմռանն ակտիվ, իսկ ամռանը՝ ոչ: Հավանաբար՝ այդպես չէ. մահացությունների ամենազանգվածային պատճառների համար պարզություն, ամեն դեպքում, կա: Սիրտ-անոթային հիվանդությունները ձմռանն ավելի շատ կյանքեր են խլում, քան ամռանը՝ գործնականում ամբողջ աշխարհում, և միայն հասարակածային երկրներում սեզոնություն գրեթե չկա:

Բայց սիրտ-անոթայինի դեպքում ակնհայտ է. ցածր ջերմաստիճանում սթրես է առաջանում, արյունը դառնում է մածուցիկ և թրոմբներ ձևավորելու հակվածությունը մեծանում է, ինչն էլ վերջնարդյունքում հանգեցնում է կաթվածի կամ ինսուլտի:

Մինչդեռ գրիպի և «մրսածության» կորոնավիրուսների դեպքում (բոլոր մրսածությունների 40%-ը) նման հստակություն առկա չէ, թեև նրանք նույնպես ձմռանն ավելի շատ մարդկանց են սպանում: Բայց ինչո՞ւ:

Ուլտրամանուշակագույն, ջերմություն ու խոնավություն. ինչն է իրականում հիվանդությունը դարձնում սեզոնային

Այս առումով կան տարածված, բայց չապացուցված հիպոթեզեր: Մեծ մասը եզրակացնում է, որ ձմռանը շնչառական հիվանդությունների դեպքում աճում է հիմնական վերարտադրողական թիվը: Այսինքն՝ ցուրտ օրերին կորոնավիրուսային մրսածություն ունեցող մեկ հիվանդը վարակում է, օրինակ, երկու հոգու, իսկ ամռանը՝ մեկ կամ ավելի քիչ:

Սեզոնային գրիպն ամառային ամիսներին սովորաբար նահանջում է / ©2019 GrassrootsHealth

Առաջին հիպոթեզը հենվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների վրա: Այսպես՝ այն արդյունավետ ոչնչացնում է վիրուսային մասնիկները, որոնք հայտնվել են նրա լույսի ներքո:

Մյուս տարբերակը. ձմռանը մարդկանց մոտ վիտանին D-ն բավականին ցածր է, մելատոնինը նույնպես հեռու է անհրաժեշտ ցուցանիշներից, ինչը կարող է թուլացնել իմունիտետը: Սակայն այդ դեպքում այնտեղ, ուր ուլտրամանուշակագույն ճառագայթները բարձր են, պետք է, որ մրսածության հիվանդություններն ու գրիպը քիչ լինեն:

Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում, ԱՀԿ-ի տվյալներով, հունվար-փետրվար ամիսների ուլտրամանուշակագույնը 0 է, մարտին և հոկտեմբերին՝ 1. այսինքն՝ հոկտեմբերից մինչև մարտ՝ ընդամենը 2 է: Եթե ՈՒՄ տեսությունը ճիշտ լիներ, ապա այդ քաղաքը կլիներ գրիպի ու մրսածության համաշխարհային բևեռը:

ՈՒՄ ճառագայթների արդյունքում արտադրվող վիտամին D-ն ձմռանը պակաս է, սակայն չի երևում, թե դա է հիվանդացության մեծ թվի պատճառ դառնում / ©2019 GrassrootsHealth

Նյու Յորքում նույն շրջանում ՈՒՄ ցուցիչը 15 է (0 չի լինում ոչ մի ամիս), և պետք է, որ հիվանդությունը քիչ լինի: Սակայն այդպես չէ. կորոնավիրուսից վերջին ամիսների ընթացքում այնտեղ անհամեմատ մեծ թվով մարդիկ են մահացել:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում ներկայումս ՈՒՄ ցուցիչը 1 է, իսկ ամռանն առավելագույնը հասնում է 6-7-ի, հազվադեպ` նաև 8-ի:

Երկրորդ հիպոթեզը հաստատում է, որ ձմռանը մարդիկ ավելի շատ են գտնվում փակ տարածություններում, ինչը նպաստում է վիրուսի տարածմանը: Սակայն այս դեպքում Ավստրալիայում ու Հնդկաստանի հարավում, օրինակ, մարդիկ ամռանն ու ձմռանը ներսում են նույն ժամանակահատվածով, սակայն գրիպի ու մրսածության պիկ այնտեղ ձմռանը լինում է:

Հիմնավոր չէ նաև փակ տարածության պատճառով վարակի տարածումը. ասում են՝ երեխաները մեկը մյուսից վարակվում են, ապա վարակում են ծնողներին: Սակայն ուսումնական գործընթացը մեկնարկում է դեռ սեպտեմբերից, իսկ աշնանը վարակի մեծ տարածում տեղի չի ունենում:

2007թ. ծովախոզուկների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ սեզոնային վիրուսները լավ են պահպանվում միայն սառը և չոր օդում, իսկ տաք ու խոնավ վայրերում մահանում են: Վիրուսը լավագույնս փոխանցվել է 5°C-ում, մինչդեռ 30°C-ում այն գրեթե չի տարածվել կամ շատ քիչ է փոխանցվել: 20°C-ում վիրուսը տարածվում է, սակայն կրկնակի նվազ արդյունավետությամբ:

Կապույտով՝ վարակի տարածումը 5°C-ի պայմաններում, դեղինով՝ 20°C-ի, կարմիրով՝ 30°C-ի պայմաններում: Հորիզոնական հարթությունը խոնավությունն է / ©American Society for Microbiology

Երևում է, որ խոնավության պակասը նույնպես նպաստում է վիրուսի տարածմանը: Սակայն ձմռանը նույնպես խոնավ է:

Խնդիրը կարող է այն լինել, որ խոսքը ոչ թե հարաբերական, այլ բացարձակ խոնավության մասին է: Որքան տաք է օդը, այնքան շատ ջրային գոլորշի է իր մեջ պարունակում: Այդ պատճառով +30°C-ում և 30% հարաբերական խոնավության պայմաններում գոյություն է ունենում 9 գրամ ջրային գոլորշի, մինչդեռ 5°C-ում և 100% խոնավության պայմաններում՝ ընդամենը 7 գրամ: Եթե վիրուսներին հենց հարաբերական խոնավությունն է խոչընդոտում տարածվել, ապա հասկանալի է, թե ինչու է ձմռանը համաճարակն արագ տարածվում նույնիսկ օդի հարաբերական բարձր խոնավության պայմաններում:

Հիշենք նաև, որ ձմռանը փակ տարածությունները ջեռուցվում են, ինչն օդը չորացնում է, և հարաբերական խոնավությունը նվազում է: Խնդիրն այդ դեպքում կվերանա, եթե ջերմաստիճանը բարձրացվի մինչև 30 աստիճանի:

Պարադոքսային ձմեռային սաստկացում. վերաբերո՞ւմ է այն նոր կորոնավիրուսին

Թեև փորձը հաստատել է, որ խնդիրը ջերմաստիճանում ու խոնավության մեջ է, սակայն որոշ տեսակի վիրուսների դեպքում այն անհասկանալի է: Բանն այն է, որ տեսականորեն վիրուսները +30°C-ում չպետք է ոչնչանան. դրանք բազմանում են նաև մեր բջիջներում, որտեղ +36°C-ից բարձր է: Նոր տեսակի կորոնավիրուսը նույնպես +30°C-ի պայմաններում վերանում է, իսկ 5-ի դեպքում՝ տարածվում:

Քիչ հասկանալի է նաև, թե ինչպես է նրանց խոչընդոտում խոնավությունը: Հիդրոֆոբ մակերեսներում վիրուսներն ավելի շուտ են ոչնչանում, քան հիդրոֆիլներում: Բացի այդ՝ բարձր ջերմաստիճանում ոչնչանալը փորձել են բացատրել նրանով, որ այդ դեպքում նրանց թաղանթն ավելի շուտ է չորանում: Սակայն խոնավ պայմաններում դրանք ուշ են չորանում, և այդ դեպքում ավելի շատ են վարակում: Պարզվել է նաև, որ SARS-CoV-2-ը բաց ու սառը միջավայրում ավելի երկար է գոյատևում:

Ենթադրվում է, որ կորոնավիրուսի լիպիդային թաղանթը ցածր ջերմաստիճանում այն քիչ է մտնում քիմիական ռեակցիաների մեջ: Միաժամանակ՝ նշվում է, որ բարձր ջերմաստիճանում նոր վիրուսը դանդաղ է տարածվում:

Դիտարկվում է նաև այն հարցը, որ, օրինակ, Թայլանդում ու Էկվադորում, որտեղ տաք է ու խոնավ, վիրուսը նույնպես տարածվում է, բայց տարբեր տեմպերով. Թայլանդում 54 մարդ է մահացել, մի քանի հազարն են վարակվել, իսկ Էկվադորում. 7 հարյուր զոհ:

Բանն այն է, որ Էկվադորում հիմա այնքան էլ շոգ չէ՝ 20-25 աստիճան, մինչդեռ Թայլանդում 30-ից բարձր է:

Էկվադորում ներկայումս բավականաչափ շոգ չէ, սակայն բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ամռանն ավելի ցուրտ է քան Էկվադորում հիմա / ©Ventusky

Հնդկաստանում ներկայումս մահացել է շուրջ 1000 մարդ՝ չնայած բնակչության մեծ թվին ու խտությանը՝ մյուս երկրների հետ համեմատությամբ: Աֆրիկյան տաք երկրներում վարակվածության թիվը նույնպես փոքր է: Նույնն է նաև Ավստրալիայում:

Ի՞նչ է սպասվում

Բազմաթիվ երկրներում ամռան ամիսները դրսևորվում են տարբեր ջերմաստիճաններով: Եթե մի շարք վայրերում ջերմաստիճանն անցնում է 40-ից, ապա կան շրջաններ, որտեղ այդպես էլ 20-25-ից չի բարձրանում կամ շատ կարճ ժամանակով է բարձրանում:

Ինչպես նշեցինք՝ Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթներն ամռանն առավելագույնը կազմում են 8, օդի ջերմաստիճանը Հայաստանում ամենատաքը հուլիս-օգոստոս ամիսներին է, երբ հասնում է մինչև 43-ի, սակայն այդ ամիսներին Հանրապետության ամբողջ տարածքում միջին ջերմաստիճանը մոտ 26 է լինում:

Ուստի՝ հույսը դնել միայն շոգի վրա, այդքան էլ նպակահարմար չէ, քանի որ Հայաստանում լեռնային և բարձրլեռնային գոտին բավականին մեծ է, իսկ շոգ եղանակը հիմնականում Արարատյան դաշտավայրի տարածքում է գերակշռում, որտեղ, թեև առավելագույնը 40-ից անցնում է, սակայն միջին մինչև 30 է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021