Categories: Սոցցանցեր

TikTok-ում «Գանգի կոտրվածք» չելենջի պատճառով բազմաթիվ դեռահասներ վնասվածքներ են ստացել

Հանուն պրանկի զոհին հարկադրում են ցատկել, ապա հարվածում են ոտքերին. ընկնում է հատակին՝ ստանալով ուղեղի ցնցում կամ այլ վնասվածքներ: Պրանկերների նկատմամբ առաջին մեղադրանքներն են ներկայացվել:

TikTok-ում մեծ տարածում է ստացել SkullBreaker չելենջը (գանգի կոտրվածք), որտեղ ոչինչ չկասկածող զոհի ոտքերին այնպես են հարվածում, որ նա գլխով հարվածում է հատակին: Որոշ դեռահասներ վնասվածքներ են ստացել, ոստիկանությունը և դպրոցները զգուշացրել են չելենջի վտանգավորության մասին, իսկ TikTok-ն արգելափակել է պրանկը:

Սակայն այդ միջոցառումները բավարար չեն եղել: Ներկայումս նյուջերսիցի տուժած դեռահասի ծնողները դպրոցականների նկատմամբ մեղադրանք են առաջադրել՝ վտանգավոր չելենջին մեկընդմիշտ վերջ դնելու համար: Նրանց որդին դասընկերների պատճառով ցնցում է ստացել:

«Գանգի կոտրվածք»

Չելենջի էությունը կայանում է նրանում, որ նախապես պայմանավորված երկու հոգի երրորդին հարկադրում են նկարահանվել TikTok-ի համար, որտեղ ցատկելու են կամ պարելու, և խնդրում են միանալ իրենց: Շարք են կանգնում, առաջինը ցատկում են պայմանավորվածները, իսկ վերջում` երրորդը, ով կենտրոնում է կանգնում: Կողքինները նրա ոտքերին են հարվածում, ինչի հետևանքով զոհն ընկնում է հատակին:

Նոր գլխացավանք դպրոցներում: Բազմաթիվ երեխաներ վնասվածքներ են ստացել: Վիրուսային միտում:

Չելենջը տարածվել է Վենեսուելայից՝ փետրվարի սկզբներին: Տեղի դպրոցներից մեկի ղեկավարությունը պրանկի մասին տեղեկացել է և հայտարարել, որ չելենջի մասնակիցները ենթակա են վարչական տույժի:

Զոհերը

Մարտի 4-ին Նյու Ջերսի նահանգի Չերի Հիլլ քաղաքում ոստիկանությունը ծանրացուցիչ հանգամանքներով հարձակման և զոհի համար վտանգի ստեղծման մեղադրանք է ներկայացրել երկու դեռահասների նկատմամբ: Թե ինչ պատիժ է նրանց հասնում, հայտնի չէ: Հունվար ամսին նրանք #SkullBreakerChallenge-ի համար հոլովակ են նկարահանել և հրապարակել TikTok-ում. նկարահանման ժամանակ տուժածը ստացել է ուղեղի ցնցում:

Տուժած 13-ամյա տղայի ծնողները՝ Սթեյսի և Մարկ Շենկերները, պատմել են, որ մինչ իրենց որդու՝ հիվանդանոց հայտնվելը չելենջի մասին տեղյակ չեն եղել: Հունվարի 24-ին Սթեյսիին կանչել են դպրոց՝ հաղորդելով երեխայի մոտ վնասվածքի մասին: Շենկերը հայտնել է, որ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որպեսզի համոզվի, որ նման բան այլևս տեղի չի ունենա: Նրա խոսքով՝ տղաներն ընդամենը 13 տարեկան են, նրանք չեն մտածում:

Տուժած դեռահասն Ալաբամայից / ©tjournal.ru

Նա առաջին տուժածը չէր. փետրվարին Ալաբամայում դեռահասը երկու կոտրվածք էր ստացել և վիրահատվել: Փենսիլվանիայում 6-րդ դասարանցին համրացել է, Օրեգոնում 14-ամյա աղջիկն ուշագնաց է եղել, իսկ Արկանզասում դպրոցականը ցնցում է ստացել: Տուժածներից ոչ ոք չի իմացել, թե ինչ է իրենից ներկայացնում պրանկը. նրանք մտածել են, որ իրենց առաջարկում են պար սովորեցնել:

TikTok-ի, պետմարմինների, դպրոցների և ոստիկանության արձագանքը

Փետրվարի 7-ին շոտլանդական ոստիկանությունը ծնողներին զգուշացրել է վտանգավոր չելենջի մասին: Ամերիկյան դպրոցները նույնպես հիշատակել են, որ երեխաները դրա պատճառով վնասվածքներ են ստանում: Ռուսաստանում նույնպես տեղյակ են չելենջի մասին:

TikTok-ի օգտատերերը սկսել են հրապարակումներով կոչ անել մյուսներին՝ չմասնակցել վտանգավոր պրանկին:

Տեսանյութ՝ չելենջի հետևանքների մասին / © Click On Detroit | Local 4 | WDIV

Միայն փետրվարի 28-ին է TikTok-ն արգելափակել չելենջի հեշթեգը և նրան «ազգակից» #TrippingJump-ը, ինչպես նաև օգտատերերին խնդրել է զգուշավորություն ցուցաբերել: Ընկերությունն ընդգծել է, որ չելենջը խախտում է կանոնները և խոստացել է հեռացնել այն:

TikTok-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը շարունակելու է խոչընդոտել նմանատիպ չելենջների տարածումը՝ կոչ անելով չկրկնել այն, քանի որ ծիծաղելի չէ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021