Facebook-ը պատվիրել է լսել ձայնային հաղորդագրությունները

Այս պարագայում ընկերությունը չի պատժվի, քանի որ Facebook-ի տվյալների օգտագործման քաղաքականության փոփոխությունից հետո կայքն իրավունք ունի հավաքել տեղեկություններ՝ ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու համար:

Facebook-ը խոստովանել է, որ կապալառուներին պատվիրել է վերծանել օգտատերերի ձայնային հաղորդագրությունները: Ընկերությունը բացատրել է, որ օգտատերերը, ում հաղորդագրությունները լսվել են, իրենք են Messenger-ում ընտրել ձայնային հաղորդակցության տառադարձման գործառույթը, իսկ կապալառուները պետք է ստուգեին, թե որքանով է արհեստական բանականությունը ճիշտ կատարում անանուն հաղորդագրությունների մեկնաբանումը:

Bloomberg-ը դեռևս ապրիլին հաղորդել էր, որ Amazon-ի հազարավոր աշխատակիցներ ծրագրային ապահովման լավացման համար լսում են Alexa ձայնային օգնականի աուդիոհարցումները: Նմանատիպ ստուգում իրականացվել է Google Assistant-ի աշխատանքի որակը բարձրացնելու համար: Apple-ը և Google-ն այն ժամանակ հայտարարել էին, որ այլևս այդպես չեն վարվում, իսկ Amazon-ը օգտատերերին հնարավորություն էր տվել հրաժարվել իրենց հարցումների ստուգումներից:

Ավելի վաղ Facebook-ը հերքել էր, թե օգտատերերի ձայնային հաղորդագրություններն օգտագործում է գովազդատուներին տեղեկություն հաղորդելու նպատակով: Նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ ձայնագրությունները լսելու մասին անկեղծանալուց հետո Facebook-ը ստիպված հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ խոսակցությունների ձայնագրությունների հետազոտումը դադարեցվել է մոտ մեկ շաբաթ առաջ:

Հաղորդվում է, որ այս պարագայում ընկերությունը չի պատժվի, քանի որ նախորդ տարի Facebook-ի տվյալների օգտագործման քաղաքականության փոփոխությունից հետո կայքն իրեն իրավունք է վերապահում հավաքելու լսարանի, հաղորդագրությունների և այլնի մասին տեղեկություններ՝ ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու համար:

Օգտատերերի գաղտնիության հետ կապված խնդիրներ Facebook-ը բազմիցս է ունեցել: Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում ընկերությանը պարտադրել են տույժեր վճարել օգտատերերի տվյալների արտահոսքի համար:

2018թ. Cambridge Analytica հետազոտական ընկերությունն էր ձեռք Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները և օգտագործել դրանք: Այն ժամանակ Ցուկերբերգը հրապարակային ներողություն էր խնդրել, իսկ ս.թ. հուլիսին ընկերությունը 5 մլրդ դոլարով տուգանվել էր:

Facebook-ի համբավը բազմիցս տուժել է օգտատերերի տվյալների անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով, ուստի ներկայումս սպառնացող ամենամեծ վտանգը հետագա տուգանքներն են և ընկերության հնարավոր մասնատումը: Վերջինիս մասին խոսել է համահիմնադիր Քրիս Հյուզը: Սակայն Ցուկերբերգը Facebook-ը մասերի բաժանելու գաղափարը հերքել է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021