Categories: Սոցցանցեր

Facebook-ը և Instagram-ը որոշել են թաքցնել սեփական և այլոց հրապարակումների հավանումները

Սոցցանցերը որոշել են թաքցնել հավանումները` օգտատերերի վրա ազդող սոցիալական ճնշումը նվազեցնելու համար: Բացի այդ, հնարավոր կլինի կարգավորել, թե որ օգտատերերը կկարողանան տեսնել հավանումները:

Թարմացումն, ինչպես հաղորդվում է, կհայտնվի առաջիկա օրերին: Հավանումների տեսանելիությունը հնարավոր կլինի կարգավորել յուրաքանչյուր հրապարակման համար կամ անջատել ամբողջ ցանկի համար:

Բացի այդ, հնարավոր կլինի կարգավորել, թե որ օգտատերերը կկարողանան տեսնել հավանումները: Հնարավոր կլինի ընտրել «բոլորի մոտ», «ոչ ոքի մոտ», «միայն նրանց, որոնց բաժանորդարված է հեղինակը» գործիքները:

Instagram-ը և Facebook-ը հավանումների թաքցման գլոբալ փորձարկումը սկսել է 2021թ. ապրիլից: Սոցցանցերն այդպիսով ցանկացել են օգնել` նվազեցնելու սոցիալական ճնշումը:

Բացի այդ, փորձարկումներից հետո Instagram-ը փորձագետների հետ համագործակցությամբ ստեղծել է խորհուրդների շտեմարան, որոնք կօգնեն համացանցում հաղթահարել սոցցանցերի ճնշումը:

Հավանումները կթաքցվեն / © Instagram

Instagram-ը նաև փորձարկել է այլ տարբերակներ, որոնք կօգնեին նվազեցնել օգտատերերի վրա ճնշումը: Օրինակ` բաժանորդների թվաքանակը թաքցնելու հնարավորությունը: Նշվում է, որ դա հանգեցրել է բացասական արդյունքի, քանի որ նոր օգտատերերն ուսումնասիրում են այլոց բաժանորդներին` իրենց ցանկը կարգավորելու համար:

2019թ. սկզբին Instagram-ը սկսել էր մարդկանց ոչ մեծ խմբի համար թաքցնել հավանումները: Հեղինակների մտահղացման համաձայն` դա թույլ կտա նվազեցնել սոցիալական ճնշումը, որին ենթարկվում են օգտատերերը, ովքեր մշտապես անհանգստանում են հավանումների քանակի համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021