Categories: Սոցցանցեր

Իլոն Մասկն ու Գրայմսը որդուն X Æ A-12 են կոչել. սոցցանցերում գուշակում են անվան հնչողությունն ու նշանակությունը

Երեխային համեմատել են մոդեմի ձայնի հետ զրուցող վիրտուալ իրականության ու գիտաֆանտաստիկ հրեշի հիբրիդի հետ և փորձել են պատկերացնել նրա խելահեղ կյանքը:

Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտնել է, որ կնոջ՝ Գրայմսի հետ իրենց որդուն տվել են X Æ A-12 Մասկ անվանումը: Կանադացի երգչուհին դա հաստատել է և մեկնաբանել անվան նշանակությունը: Սոցցանցերում շատերը փորձում են գուշակել անվան արտաբերումը, իսկ մյուսները պատկերացնում են, թե երեխայի կյանքը նման է լինելու սյուռռեալիստական մեմերով խառնված խելահեղ սայ-ֆայի:

Մայիսի 4-ին Մասկն ու Գրայմսը (իրական անվանումը՝ Կլեր Բուշե) տղա երեխա են ունեցել: Որդու ծնունդից հետո Մասկն իր թվիթերյան էջում պատասխանել է օգտատերերի հարցերին ու ասել երեխայի անունը:

Երեխայի լուսանկարն ենք ուզում. խնդրում ենք հրապարակել:
Մեզ անունն է պետք, տառացիորեն է պետք:
X Æ A-12 Մասկ

Սոցցանցերում սկսել են քննարկել, թե ինչպես է արտասանվում այդ արտասովոր անվանումը: Մի մասն X-ը համարել են հռոմեական թվանշան, մյուսները՝ անհայտ նշան: ԶԼՄ-ներում ենթադրել են, որ X-ը կարող է հունական «chi»-ն լինել: Մեծ մասը համաձայնվել են, որ Æ-ն հղում է անում լատինական ծագման գրականությանը, որտեղ հնչում է «Ash»: A-12-ը համարել են հետախույզ-ինքնաթիռ Lockheed A-12-ի հիշատակումը, որի ծածկագրային անվանումն «Արխանգել» է: Մյուսները որոշել են, որ սա պարզապես մաթեմատիկական օրինակ է: Առավել ընդունելի տարբերակ է համարվել X Ash Archangel-ը («Իքս Էշ Արխանգել): Կան նաև «Սաշա Արխանգել» տարբերակը:

Հավանաբար՝ X Æ A-12-ը հնչում է «Սաշա Արխանգել», ինչո՞ւ, գրողը տանի, հնարավոր չէ՞ր հենց այդպես էլ գրել:

Ավելի ուշ Գրայմսը հաստատել է օգտատերերի գուշակությունների մի մասը: Հստակ հնչողության մասին նա չի նշել, ուստի ԶԼՄ-ները երեխային սկսել են անվանել «X-Eye Archangel Metal Rat»:

X՝ անհայտ փոփոխական, Æ՝ իմ էլֆիական արտաբերումը՝ Ai (սեր և/կամ արհեստական բանականություն), A-12՝ SR-17-ի նախորդը (սիրելի կործանիչ): Այն ոչ զենք ունի, ոչ հակաօդային պաշտպանություն: Գեղեցիկ է մարտում, բայց վտանգավոր չէ: A՝ Archangel, իմ սիրելի երգը (հավանաբար՝ հղում Burial երգին), ⚔️?՝ մետաղական առնետ:

Մասկը ուղղել է կործանիչի անվանումը. SR-71, ոչ թե՝ SR-17, բայց մնացած մասով՝ հաստատել է Գրայմսի մեկնաբանությունը:

SR-71, բայց՝ այո:
Արխանգել-12

Սոցցանցերում առաջարկել են գուշակել անվան հնչեղությունը, բայց արդեն հեգնական:

X Æ A-12-ը վերածվում է Ազիլիայի (հղում ռեփեր Ազիլիա Բենքսին, ում հետ Մասկն ու Գրայմսը վեճ են ունեցել):
X Æ A-12-ը մտնում է դասարան / Ուսուցիչը՝ «Անունդ ի՞նչ է: / X Æ A-12.
Ինչպե՞ս արտասանել X Æ A-12-ը.
Ինչպե՞ս արտասանել քո անունը / X Æ A-12.
Իլոն Մասկ. «Ինչպե՞ս արտասանել մեր որդու X Æ A-12 անվանումը» / Գրայմս.

Օգտատերերը սկսել են վարել X Æ A-12-ի կյանքի մեմային խրոնիկան՝ սկսած ծննդյան օրվանից: Թվիթերում պատկերացրել են, թե ինչ տեսք կունենան նրա կյանքի առաջին տարիները:

Գրայմսի հրաշալի երեխայի առաջին լուսանկարները:
Իլոն Մասկի և Գրայմսի երեխան մսուրում:
X Æ A-12-ը շփվում է հիվանդանոցի մսուրում այլ երեխաների հետ:
Առաջին խնջույքը՝ X Æ A-12-ի ծննդյան առթիվ:
Իլոն Մասկը և Գրայմսը փորձում են կարգավորել իրենց որդու՝ X Æ A-12-ի ծածկագիրը, երբ նա սկսում է չարություն անել:

Երեխայի առաջին խոսքերն ու լացը, հավանաբար, հնչելու են մոտավորապես այնպես, ինչպես հնչում է նրա անունը:

X Æ A-12. 01101001 00011001 01101101 00100000 01101000 01110101 01101110 01100111 01110010 01111001 / Նրա մայրը. «Ի՞նչ է ասում»: / Իլոն Մասկ. «Սոված է»:
Գրայմս. «Աստված իմ, կարծում եմ՝ հիմա առաջին բառերը կասի» / X Æ A-12.
Գրայմսը՝ իր երեխային. «Կարո՞ղ ես ասել՝ մայրիկ»: Ասա՝ մայրիկ» / X Æ A-12 Մասկ.
Ձայներ, որ արտասանում է X Æ A-12-ը՝ հասկացնելու, որ սոված է:
Այսպես է ձայնում X Æ A-12-ը՝ լացելիս:
Գրայմս և Իլոն. «Բարի գիշեր, X Æ A-12 Մասկ, մեր կրտսեր զավակ» / X Æ A-12 Մասկ.

X Æ A-12-ի մեծացումը նույնպես արտասովոր կերպով է տեղի ունենում. սնունդ, խաղեր ծնողների հետ, ծանոթություն առաջին ընկերների հետ, որպես գիտաֆանտաստիկ ֆիլմի կադրեր կամ աբսուրդ մեմեր:

X Æ A-12, գնա նախաճաշի:
X Æ A-12-ը խաղում է Իլոն Մասկի հետ:
Իլոն Մասկն ու Գրայմսն ասպիսին են. «X Æ A-12, ցած իջիր, ջեմով ու գետնանուշի մածուկով սենդվիչը պատրաստ է:
Իլոն. «Գնա ծանոթացիր ընկերներիդ հետ» / X Æ A-12.
X Æ A-12, եկ և վերցրու ըմպելիքդ:

Թվիթերի օգտատերերի կարծիքով՝ տարիքի հետ X Æ A-12-ի համար ավելի դժվար է լինելու. գնալու է դպրոց, որտեղ ոչ ոք սովոր չէ նման տարօրինակ երեխայի:

X Æ A-12 Մասկը վազում է դպրոցական ավտոբուսի հետևից:
Իլոն Մասկը և նրա որդի X Æ A-12-ը մտերմիկ շփվում են:
X Æ A-12-ն՝ դպրոցում, առաջին օրը.
Գրայմս. «Ոչ մի գազավորված՝ երեկոյան 8-ից հետո» / X Æ A-12-ը թաքուն գնում է ավտոտնակի սառնարանի մոտ.

Հավելենք, որ երեխան երգչուհու առաջնեկն էր, մինչդեռ SpaceX-ի հիմնադիրն առաջին կնոջից ևս 5 երեխա ուներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021