Categories: Սոցցանցեր

Facebook-ը բոլորի համար թարմացրել է դեսկթոփային տարբերակի նոր դիզայնը. դյուրին «նավիգացիա» և էջերի ավելի արագ բեռնում

Սոցիալական կայքում նշել են, որ նոր դիզայնն ավելի թարմ է ու հասարակ: Առկա է նաև մուգ տարբերակը:

Facebook-ը բոլոր օգտատերերի համար հասանելի է դարձրել դեսկթոփային տարբերակի նոր դիզայնը, որն ընկերությունը ներկայացրել էր դեռևս 2019թ. ապրիլին: 2020թ. փետրվարին օգտատերերի մի մասն արդեն կարողացել է փորձարկել նոր տարբերակը:

Նոր դիզայնում «նավիգացիան» ավելի դյուրին է, իսկ գլխավոր էջն ու այլ բաժիններ ավելի արագ են բեռնվում: Այժմ նաև մուգ թեման է հասանելի. լուսավոր հատվածները ձևավորված են մոխրագույնով: Կապույտը դադարել է լինել հիմնական գույնը, բայց պահպանվել է, օրինակ, «նավիգացիայի» տարրերի ձևավորման մեջ:

Մուգ տարբերակը / © Facebook

Նոր ձևավորմանն անցնելու համար անհրաժեշտ է մուտք գործել օգտահաշվի կարգավորումներ և ընտրել «անցնել նոր Facebook-ին»: Հաղորդվում է, որ գործառույթն աստիճանաբար ավելացվելու է բոլոր օգտահաշիվներում:

Սոցկայքն ավելի դյուրին է դարձրել նոր էջերի ու խմբերի ստեղծումը. այժմ դա հնարավոր է անել մի քանի հպումով՝ ընտրելով ետնանկարը, մասնավորության մակարդակը, նշելով անվանումը և որոշ այլ տեղեկություններ: Հնարավոր է գնահատել խմբի արտաքին տեսքը՝ միացնելով նախադիտումը դեսկթոփային կամ բջջային տարբերակներով:

Սոցցանցի նոր դիզայնը / © Facebook

Ընկերությունից նշել են, որ վերջին շրջանում իրենք աշխատել են բջջային հավելվածների վրա և հայտնաբերել են, որ մի կողմ են դրել դեսկթոփային տարբերակը: Նրանց խոսքով՝ նոր դիզայնն ավելի թարմ է ու հասարակ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021