Categories: Սոցցանցեր

High connect. Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Իսրայելյանը և Երվանտ Զարոյանը հայկական նոր հարթակ են ստեղծում

Հայկական նոր հարթակը հնարավորություն կտա Հայաստանում ապրող հային կապ հաստատել աշխարհի մյուս ծայրում գտնվող մեկ այլ հայի հետ. օրինակ՝ լրագրող հայերը կարող են գտնել իրար:

WCIT 2019-ի մասին շատ ենք գրել: Այդ համաժողովի շրջանակներում Հայաստանում գտվնող աշխարհահռչակ հայերը՝ Reddit սոցկայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, Synopsys ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ Երվանտ Զորյանը համատեղ գաղափարի արդյունքում ստեղծել են «High connect» նոր առցանց հարթակը:

Դրա նպատակն ամբողջ աշխարհի հայերի միջև կապ հաստատելն է, նրանց ընդհանուր հետաքրքրությունների շուրջ համախմբելը: Որպես օրինակ՝ Սերժ Թանկյանը նշել է, որ հայ լրագրողը հարթակի շնորհիվ կարող է կապ հաստատել աշխարհի մյուս ծայրում գտնվող հայ լրագրողի հետ:

Հայտնի գործիչների նախագծին նվիրված ասուլիսին մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա ուշադրություն է հրավիրել անվան վրա՝ «high»-ը խորհրդանշորեն համարելով և բարձր, և «հայ»:

Հեղինակները նշել են, որ այս հարթակը կնպաստի ոչ միայն տեխնոլոգիայի զարգացմանը, այլև Հայաստանի և Սփյուռքի հայերի միջև նոր կապի հաստատմանը՝ արդեն հստակ ոլորտներում. այցելուները կիմանան ինչ են փնտրում, ինչ են ուզում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021