Օդեսսայում երիտասարդը մտել է առյուծների վանդակը՝ «լավ նկարներ անելու համար»

Երիտասարդը գտնվել է ոչ սթափ վիճակում: Ողբերգությունը կանխվել է կենդանաբանական այգու աշխատակիցների շնորհիվ. նրանք կարողացել են առյուծներին հեռացնել մյուս վանդակը և կանչել են ոստիկաններին: Այդ ամբողջ ընթացքում երիտասարդը շարունակել է իր «նկարահանումները»:

Օդեսսայի Տիրասպոլի մայրուղու վրա գտնվող կենդանաբանական այգում արտառոց դեպք է տեղի ունեցել. ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդը մուտք է գործել առյուծների վանդակ՝ «լավ նկարներ ունենալու համար:

Կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով դժբախտ դեպքը կանխվել է. նրանք կարողացել են առյուծներին հեռացնել մեկ այլ վանդակ, ինչից հետո սեղմել են ազդանշանային կոճակը:

Առյուծների վանդակում / © Odessa Public

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Երբ նրանք մոտեցել են երիտասարդին, վերջինս շարունակել է «նկարահանումները»: Ոստիկանության աշխատակիցները հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել, ինչից հետո դուրս են բերել առյուծների վանդակից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021