Սամոացին 5 տարի ավել է մնացել բանտում. նա ինքն էլ չի իմացել իր ժամկետը

Սխալմունքը նկատել է դատավորը, որի առաջ դատապարտյալը կանգնել է մեկ այլ գործով՝ փախուստի փորձի համար: Վնասի փոխհատուցման հարցը քննարկվում է, իսկ փաստաբանը կասկած է հայտնել, թե սա կարող է միակ դեպքը չլինել:

Սամոացի 45-ամյա Սիո Ագաֆիլին 5 տարի ավել է մնացել բանտում, քանի որ ոչ նա, ոչ էլ բանտային իշխանությունները չեն հասկացել, որ նրա վերաբերյալ երկու դատավճիռներով սահմանված պատիժը պետք է միաժամանակ կրի, և ոչ՝ հաջորդաբար:

Տղամարդը պատմել է, որ նրան այդպես էլ չեն տեղեկացրել իր ազատազրկման վերջնական ժամկետը: Նա նշել է, որ բանտում կորցրել է ժամանակի հաշվարկը և միայն իմացել է, որ պետք է պատիժ կրի:

2008թ. նոյեմբերին Սիոյին դատապարտել են 7 տարվա ազատազրկման՝ կոտրելով գողություն կատարելու համար: Նույն տարվա դեկտեմբերին դատարանը նրան 5 տարվա ազատազրկման է դատապարտել գողության և կողոպուտի համար: Սամոայի օրենսդրության համաձայն՝ տղամարդը պետք է 2 պատիժները միաժամանակ կրեր և ազատ արձակվեր 2015թ.:

Սխալմունքը նկատել է դատավորը, ում առաջ Ագաֆիլին կանգնել է բանտից փախուստի ժամանակ հարձակման գործով: Ոստիկանությունը դատարանում խոստովանել է, որ տղամարդուն ապօրինի են պահել անազատության մեջ, և նրան ազատ են արձակել գրավի կիրառմամբ:

Ագաֆիլիի փաստաբանի խոսքով՝ ներկայումս նրանք քննարկում են վնասի փոխհատուցման պահանջի դիմումը, քանի որ ազատության իրավունքը խախտված է եղել: Փաստաբանը կասկած է հայտնել, որ երկրում այլ դատապարտյալներ ևս կարող են նման իրավիճակում հայտնված լինել:

Սամոայի բանտային համակարգը պարբերաբար քննադատվում է իրավախախտումների, կաշառակերության և ղեկավարության ոչ կոմպետենտության պատճառով: 2020թ. մարտին այն ամբողջությամբ վերափոխվել է, իսկ ծառայության ղեկավարը հրաժարական է ներկայացրել: Դա տեղի էր ունեցել փախուստների շարքի պատճառով, ինչի արդյունքում 36 մարդ հայտնվել էր ազատության մեջ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021