Curiosity-ի թիմն անցել է հեռավար աշխատանքի և շարունակում է տանից կառավարել մարսագնացը

NASA-յի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակիցները պատմել են, թե ինչպես է իրենց հաջողվում Կարմիր մոլորակի վրա գտնվող ռովերի աշխատանքները կազմակերպել պանդեմիայի պայմաններում:

Կորոնավիրուսային հիվանդության պանդեմիայով պայմանավորված՝ բոլոր երկրներում բազմաթիվ կազմակերպությունների ու ընկերությունների աշխատակիցներ անցել են հեռավար աշխատանքի (տանից)՝ Covid-19-ով չվարակվելու և դրանով բժիշկների ու բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: Նման միջոցառումների են բախվել նաև NASA-յի նրա կազմում գործող գիտահետազոտական կենտրոնների աշխատակիցները:

Մարսյան գիտական լաբորատորիայի անձնակազմը նույնպես հեռավար աշխատանքի է անցել: Կալտեխի ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) աշխատակիցները խաղում են ընտանի կենդանիների հետ, մտերիմների հետ կիսում են աշխատանքային տարածքը, բայց դրա հետ մեկտեղ կառավարում են Curiosity մարսագնացը: Լաբորատորիան հեռավար աշխատանքի է անցել դեռևս մի քանի շաբաթ առաջ: Նրանք միմյանց միջև են բաժանել մոնիտորները և այլ սարքավորումները:

Սակայն ամեն ինչ չէ, որ հնարավոր էր տեղափոխել տուն. մասնագետները հիմնականում աշխատում են Մարս մոլորակից Curiosity-ի ուղարկած եռաչափ լուսանկարների հետ, իսկ դրա համար հատուկ ակնոցներ են պետք՝ դիտարկելու բոլոր մանրուքները և հասկանալու, թե որ ուղղությամբ պետք է ուղարկել մարսագնացին և ինչ հրամաններ տալ: Նման ակնոցներն իրենց հերթին բարձր արտադրողականությամբ համակարգիչներ են պահանջում՝ հզոր վիդեոքարտերով, ուստի, տնային դյուրակիր համակարգիչների միջոցով եռաչափ նկարներ դիտելու համար, նրանք անցել են անագլիֆային 3D ակնոցների:

Բացի այդ, Curiosity-ի թիմի անդամներն աշխատում են աշխարհի տարբեր հետազոտական ինստիտուտների հարյուրավոր գիտնականների հետ: Ու թեև նման շփումը հեռակա կարգով է, սակայն JPL-ի աշխատակիցները չեն համակերպվել միմյանցից հեռու աշխատելուն: Մասնագետները նշում են, որ Curiosity-ի գործողությունների հաջորդականության ցանկացած ծրագրավորման վրա աշխատում է շուրջ 20 մարդ, ովքեր համատեղ հաշվարկում և փորձարկում են հրամանները՝ միաժամանակ պահպանելով հաղորդակցությունը տասնյակ գործընկերների հետ:

Ալիսյա Օլբո / © NASA, JPL-Caltech

Խմբի ղեկավար Ալիսյա Օլբոն նշել է, որ սովորաբար իրենք նույն սենյակում են նստում, փոխանակվում են նկարներով ու տվյալներով: Մարդիկ ոչ մեծ խմբերով զրուցում են միմյանց հետ ամբողջ սենյակում:

Հեռավարին անցնելուց հետո Curiosity-ի թիմի անդամները ստիպված են իրենց սովորական աշխատանքն իրականացնել՝ միաժամանակ մի քանի տեսակոնֆերանս անցկացնելով և մեսենջերներում հաղորդակցվելով. այդ ամենի համար ներկայումս ծախսվում է 1-2 ժամ ավելի ժամանակ: Միևնույն ժամանակ՝ նման աշխատաձևի դեպքում մարսագնացին ուղղվող հրամանների թիվը սահմանափակվում է: Գիտահետազոտական խմբի ղեկավար Քերի Բրիջը, օրինակ, հրահանգավորում է 15 չատերով՝ համոզվելու, որ գիտնականների և ինժեներների միջև հաղորդակցությունն անհրաժեշտ մակարդակի վրա և աշխատանքներն իրականացվում են ըստ ծրագրի:

Քերի Բրիջն աշխատում է տանից / © NASA, JPL-Caltech

Հեռավարի արդյունքներից մեկն այն է, որ մարտի 20-ին, երբ առաքելության անդամներից ոչ ոք արդեն լաբորատորիայում չէր գտնվում, Curiosity-ին հրաման են արձակել, ինչի շնորհիվ ռովերը կարողացել է շաղափել հորատման վայրում (Էդինբուր), նմուշառում կատարել և հաշվետվությունն ուղարկել JPL՝ ինչպես և նախատեսված էր:

Բրիջի խոսքով` նոր իրավիճակին բոլորը քիչ թե շատ համակերպվել են, և մարսագնացի գործունեության ապահովման ուղղությամբ բոլոր ջանքերն արտացոլում են տիեզերական գործակալության ոգին: Բրիջը դա համարել է դասականություն, NASA-յի դասագիրք: Նրա խոսքով` խնդիր է ծագել, և իրենք պարզում են, թե ինչպես ամեն ինչի ստիպել աշխատել: Մարսը, ըստ նրա, տեղում կանգնած չէ, և իրենք շարունակում են հետազոտել այն:

Վերջին օրերին ԱՄՆ-ը կորոնավիրուսից մահացությունների թվով առաջին տեղում է: Պաշտոնական տվյալներով՝ այնտեղ մահացել է ավելի քան 26 հազար մարդ: Վարակվածների թիվն անցել է 610 հազարից: Հաջորդ տեղում Իսպանիան է՝ 177 հազարից ավելի վարակվածներով: Իտալիան 3-րդն է (162488):

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021