Իրանում կորոնավիրուսից լրագրող է մահացել. նա լիզում էր սրբավայրերը՝ չհավատալով համաճարակին

Լրագրող Համեդ Ջալալին իշխանություններին մեղադրում էր քաղաքացիներին մտադրված վախեցնելու մեջ:

Պանդեմիան մարդկանց երեք ճամբարի է բաժանել. 1) իրավիճակը ողջամտիտ գնահատողներ, 2) Չափազանցացնողներ և 3) վտանգն անտեսողներ: Վերջիններիս թիվը շարունակում է աճել, ընդ որում՝ միտումնավորության տեսակետի կողմնակից են նաև որոշ լրագրողներ: Իրանում, օրինա, ապացուցելու համար, թե կորոնավիրուսը չկա, ԶԼՄ-ների ներկայացուցիչները լիզել են սրբավայրերը՝ կտրականապես հրաժարվելով դիմակ կրելուց և վստահեցնելով, որ հիվանդությունը հնարած է և իշխանությունները պետք ինչ-որ բան ձեռնարկել՝ խուճապ տարածողներին հանդարտեցնելու համար:

Նմանատիպ փորձարկումներին մասնակցել է նաև լրագրող Համեդ Ջալալի Քաշանեն: Նա իշխանություններին մեղադրել է ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով քաղաքացիներին կորոնավիրուսով միտումնավոր վախեցնելու մեջ և նույնիսկ խոստովանել է, որ անձամբ կցանկանար վարակվել՝ «հայփի համար»: Նման արտահայտություն նա հնչեցրել է, երբ արդեն հիվանդանոցում էր՝ բարձր ջերմությամբ:

Ղոմ քաղաքը կորոնավիրուսի էպիկենտրոնն է, մինչդեռ իշխանությունները չեն փակում հոգևոր կենտրոնները: Իշխանամետ մարդիկ լիզում են սրբավայրերը: Իշխանությունները վտանգում են մարդկանց կյանքը:

Փետրվարի 21-ին լրագրողը գրել է, որ գրիպ ունի և հայտնվել է հիվանդանոցում: Նա ցանկություն է հայտնել, որ իր մոտ կորոնավիրուսի առկայություն հաստատվի. դա շատ ծիծաղելի կլինի:

Պարզվել է՝ դա իրականում կորոնավիրուս էր. փետրվարի 29-ին Քաշանեն մահացել է: Լրագրողի մահվան լուրը հաստատել է նաև YJC գործակալությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021