«5 հազար կյանք՝ տնտեսության պահպանման դիմաց». մոլեկուլային կենսաբանը՝ շվեդական ուղու մասին

Covid-19-ի դեմ պայքարում Շվեդիան այլ տարբերակ էր ընտրել՝ առանց կարանտինի: Սակայն մահացությունների թիվն այստեղ չափազանց շատ է: Ներկայացնում ենք մոլեկուլային կենսաբան, գիտական լրագրող Իրինա Յակուտենկոյի դիտարկումները:

Մենք արդեն հաղորդել ենք այն մասին, որ Շվեդիան խիստ կարանտինային միջոցներ չի մտցրել, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ չեն փակվել ռեստորանները, խանութներն ու դպրոցները, չի արգելվել տանից դուրս գալը: Ներկայումս Շվեդիայում վարակվածների թիվն անցել է 40 հազարից, շուրջ 5 հազար մահվան դեպք է գրանցվել. ամենաբարձր ցուցանիշներից է: Նշել էինք նաև, որ գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը հայտարարել էր, որ սխալվել են. պետք է հավելյալ սահմանափակումներ կիրառվեին:

Արդյո՞ք ճիշտ կլիներ կիրառել Covid-19-ի դեմ պայքարի շվեդական ուղին՝ խուսափելով նշանակալի կորուստներից. մոլեկուլային կենսաբան և գիտական լրագրող Իրինա Յակուտենկոյի՝ այս հարցի վերաբերյալ մեկնաբանությունները ներկայացնում ենք մեր ընթերցողին.

– Երկար ժամանակ կարանտինային խիստ միջոցառումների ընդդիմադիրները բերում էին Շվեդիայի օրինակը: Այնուհետև ինչ-որ բան այնպես չընթացավ. մահացությունն աճե՞ց, թե՞ ի սկզբանե ամեն ինչ չէր, որ ճիշտ էր հաշվարկվել:

– Նախ՝ կարանտինի ընդդիմադիրները սկզբում քաջածանոթ չէին Շվեդիայում տիրող իրավիճակին: Դե-յուրե այնտեղ սահմանափակումներ չկային, դե-ֆակտո՝ կային: Շվեդները գիտակից ժողովուրդ են, ու թեև այնտեղ կարանտին չկար, տանից դուրս գալու արգելք չկար, բայց շատերը պահպանում էին հեռավորություն, մի մասը երեխաներին մանկապարտեզ չէր տանում: Այսինքն՝ այնպես չէր, թե ընդհանրապես սահմանափակումներ չկային:

Սահմանափակումների բացակայության պարագայում այն է, ինչ՝ Բրազիլիայում. լիակատար աղետ: Իսկ Շվեդիայում՝ քիչ, բայց կային սահմանափակումներ: Դա սկզբում էր, ու՝ կարևոր: Սակայն վարակիչ հիվանդությունները՝ կորոնավիրուսը կամ այլ, փոխանցվում են, երբ մարդիկ հավաքվում են: Ուստի Շվեդիայում տեղի ունեցավ այն, ինչը և պետք է տեղի ունենար. մարդիկ վարակվեցին, հիվանդացան ու մահացան: Հարևանների համեմատությամբ՝ Շվեդիայում մահացությունը չափազանց մեծ է: Ամենաշատը տուժել է խոցելի խումբը, բազմաթիվ բռնկումներ են գրանցվել ծերանոցներում:

Այսինքն, երիտասարդների շրջանում վարակվածությունն ու մահացությունը շատ չէ, ինչպես կանխատեսվել է «համընդհանուր կարանտինի աղանդի» վկաների կողմից: Այսինքն, գիտակցական մակարդակի սահմանափակումներն աշխատել են: Բայց այն պատճառով, որ վիրուսը հասավ ծերանոցներ, տարեցների շրջանում մահացության շատ դեպքեր գրանցվեցին:

– Երբ շվեդ համաճարակաբան Անդերս Տեգնելը նշում է, որ պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկվեին, նկատի ունի ոչ թե կարանտինը, այլ՝ ծերանոցների լավ պաշտպանվածությո՞ւնը:

– Որոշ լրատվականներ գրել են, որ Տեգնելն ընդունել է իր սխալները: Իրականում՝ ոչ: Նա շարունակում է համարել, որ պետք է պահպանել ընտրված մոդելը՝ խմբային իմունիտետի առումով, բայց ավելի շատ պաշտպանել բնակչության խոցելի խմբերին, շատացնել թեստավորումը: Ընտրել Շվեդիայում և մնացած աշխարհում ձեռնարկվողի միջինը:

Հարևան երկրների համեմատությամբ՝ շվեդները փոքրաթիվ թեստավորում են կատարում: Այդ պատճառով ժամանակին չեն կարողանում բացահայտել նոր օջախները և մեկուսացնել բոլորին: Նույն խնդիր բախել է նաև ծերանոցների դռները:

– Այսինքն, կառավարությունը հիմնվել է համաճարակաբանի վրա, իսկ վերջինս հաշվի չի առել առանցքային պահերից մե՞կը:

– Վերահսկիչ կետերի մասին տեղեկություն չունենք: Թեև, որքանով գիտեմ, Շվեդիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ հետաքննելու են համաճարակի զսպման ընթացքը: Հնարավոր է՝ շվեդական իշխանությունները վերանայեն Տեգնելի նկատմամբ վստահությունը:

– Շվեդիայում արդեն ո՞ւշ է ինչ-որ միջոցառումներ ձեռնարկելու համար:

– Իհարկե՝ մարդկանց վերակենդանացնել չի լինի, սակայն ընդհանուր առմամբ միջոցներ ձեռնարկելու համար երբեք ուշ չէ: Դա ակնհայտ է ԱՄՆ-ի օրինակով. նրանք սկզբում «վիրուսը վտանգավոր չէ» կոչերով բացթողում ունեցան, սակայն Նյու Յորքում սահմանափակումներ մտցնելուց հետո իրավիճակը բավականին կարգավորվեց: Միանշանակ` վարակի փոխանցման շղթաներն առանձնացնելով՝ վարակվածության և մահացության թվերը նվազում են: Ի դեպ՝ հարցումները ցույց են տալիս, որ շվեդների մեծամասնությունը կողմ է սահմանափակումներին: Սակայն ներկայումս դա հոգեբանական և սոցիալական տեսանկյունից ճիշտ չի լինի:

Երբ աշխարհը մեկուսացված էր, շվեդները զբոսնում էին, իսկ հիմա, երբ բոլորը դուրս են գալիս, բացվում են սահմանները, սկսում են ապրել ինչպես մինչև կորոնավիրուսը, ապա շվեդների համար դա անհարմար կլինի: Այնպես որ՝ հասկանալի չէ, թե ինչ պետք է անեն: Ենթադրում եմ՝ հնարավոր է կիրառվեն տեղային սահմանափակումներ, թեկուզև՝ ծերանոցներում:

– Գերմանիայում նույնպես խիստ կարանտին չէր, և շատ բան խորհրդի կարգավիճակում էր: Սակայն այնտեղ տեղի չունեցավ այն, ինչ՝ Շվեդիայում: Ինչո՞ւ:

– Ոչ, Գերմանիան ու Շվեդիան լիովին տարբեր պատմություններ են, որոշ առումներով՝ հակադիր:

Բեռլինի համալսարանական կլինիկայի վիրուսոլոգիայի «Շարիտ» ինստիտուտում թեստ-համակարգերը սկսել են ստեղծել դեռևս փետրվարին, երբ Եվրոպայում ոչ ոք չէր մտածում համաճարակի մասին, իսկ Գերմանիայում 5 վարակված կար: Մի քանի ամիս հետո թեստ-համակարգը պատրաստ էր, և երբ վիրուսը սկսեց տարածվել, գերմանացիները սկսեցին զանգվածային թեստավորում՝ հայտնաբերելու բոլոր շղթաները: Դա շարունակում են մինչ օրս: Թեստավորման առումով Գերմանիան առաջատար երկրներից է աշխարհում:

Գերմանիան նաև շատ վաղ շրջանում է սահմանափակումներ մտցրել: Դրանք խիստ չէին, սակայն տնտեսությունը 2 ամսի ճնշված էր. ամբողջությամբ փակ էին ռեստորանային ոլորտը, խանութները (բացի մթերայիններն ու դեղատները), դպրոց-մանկապարտեզները, աշխատանքը հեռավար էր, ճանապարհորդությունները, ոչ պլանային վիրահատությունները հետաձգվել էին: Այսինքն, սահմանափակումները տարածվել են ավելի շատ ենթակառուցվածքների վրա: Ամենակարևոր միջոցառումներից էր հեռավորության պահպանումը:

– Ստացվում է՝ սահմանափակումներն աշխատում են, և Շվեդիան կարող է՞ր խուսափել բարձր մահացությունից:

– Իհարկե, կտրելով վարակի տարածման շղթաները՝ հնարավոր կլիներ թույլ չտալ, որ այն հասնի խոցելի խմբերին:

Բազմաթիվ երկրներ, ինչպիսիք Շվեդիայի հարևաններն են՝ Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, բավականին վաղ սկսեցին սահմանափակումներ կիրառել և նրանց հաջողվեց քիչ կորուստներ ունենալ:

Շվեդական փորձը ցույց տվեց, որ հնարավոր է շրջանցել առանց լիակատար արգելափակման՝ թույլ չտալով աղետ, բայց ստիպված կլինենք տարեցների շրջանում շատ կորուստներ ունենալ: Փաստ չէ, որ այն հնարավոր է՝ կրկնվի այլ երկրներում, որտեղ քաղաքներում ավելի շատ մարդիկ են ապրում, խտությունը մեծ է, հեռավար աշխատանքի համար բավարար պայմաններ չկան:

– Կարելի՞ է հիմա եզրակացնել, որ շվեդական մոդելը սին է:

– Ես չէի շտապի եզրակացությունների հարցում, քանի որ այս համաճարակի պայմաններում մենք հայտնվեցինք այն իրավիճակում, երբ ոչինչ չգիտենք: Տեղեկատվությունը կուտակվում է առցանց, այն, ինչ ի սկզբանե ճիշտ էր համարվում, դառնում է սխալ և հակառակը:

Օրինակ՝ հիմա երևում է, որ առավել արդյունավետ կլիներ ոչ թե երկրները լիարժեք կարանտինում պահելը, այլ ի սկզբանե թույլ չտալը, որ ձևավորվեն վիրուսի տարածման օջախներ: Այսինքն, հայտնաբերել նրանց, ովքեր հիվանդացել են և շփվել վարակակիրի հետ, և մեկուսացնել նրանց, ոչ թե ամբողջ հասարակությունը:

Այդ դեպքում նվազագույն կորուստներով հնարավոր կլինի հասնել այն արդյունքի, ինչ՝ համընդհանուր կարանտինի դեպքում: Որոշ նոր մոդելներ ցույց են տալիս, որ Covid-19-ի համար կարևոր է զանգվածային և փակ տարածքների միջոցառումների արգելքը, սոցիալական հեռավորությունը:

Շվեդիայում երևում է, որ տնտեսությունը շարունակում է գործել, թեև՝ մեծ վայրէջքով: Բայց տարեցների շրջանում մահացությունը մեծ է: Ստացվում է՝ զոհաբերելով 10 մլն բնակչից 5 հազարին՝ հիմնականում՝ ծերերին, շվեդները կարողացել են պահպանել տնտեսությունը: Կարևոր է չմոռանալ, որ այն պահին, երբ կառավարությունը որոշում էր ընդունում, ընտրության առաջ էր. խիստ կարանտին կամ որևէ միջոցառման բացակայություն: Կարանտինին կտրականապես դեմ էին: Հիմա հասկանում ենք. ընտրությունն այլ էր՝ ոչ թե ոչինչ չանել, այլ՝ թիրախավորված միջոցառումներ անցկացնել: Եթե այն ժամանակ դա հայտնի լիներ, հավանաբար հենց այդ ուղղությամբ կգնային:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021