Categories: ՏՏ

Հրապարակվել է դիմակը դրած վիճակում Face ID-ն կարգավորելու ուղեցույցը

Ուղեցույցում ներկայացված է, թե ինչպես պետք է Face ID-ով ապաարգելափակվող սմարթֆոնին սովորեցնել ճանաչել տիրոջը, երբ նա դիմակով է:

Բազմաթիվ մարդիկ կարծում են, թե Face ID սկաները, որով կարելի է Apple սմարթֆոններով դեմքով ճանաչել հեռախոսի տիրոջը, դիմակ կրելու դեպքում անօգուտ է: Սակայն գաջեթը կարող է սովորել ճանաչել ձեզ, նույնիսկ երբ դեմքի մի մասը փակ է: Ի՞նչ պետք է անել այդ դեպքում.

  • Մուտք գործել կարգավորումներ (Settings) > «Face ID և կոդ-գաղտնաբառ»,
  • Ապա ընտրել «Կարգավորել այլընտրանքային արտաքին տեսքը» գործառույթը և զրոյից կարգավորել Face ID-ն՝ նախապես զրոյացնելով այն,
  • Վերցնել դիմակը, ծալել և մասամբ փակել դեմքը,
  • Եթե էկրանին հայտնվում է հաղորդագրություն, որ դեմքն ինչ-որ բանով ծածկված է (Face obstructed), ապա դիմակը հետզհետե հեռացրեք դեմքի կենտրոնից,
  • Ինչ-որ պահի սմարթֆոնը խնդրելու է գլուխը շրջանաձև շարժել, մինչև էկրանի վրա շրջանն ամբողջանա,
  • Կիսով չափ ծալված դիմակով երկու անգամ սկանավորեք դեմքը:

Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա էկրանի վրա նշվում է, որ Face ID-ն կարգավորված է:

Face ID-ի կարգավորումն՝ ըստ քայլերի / © 9to5Mac

Նշված գործառույթն իրականացնելուց հետո դրեք դիմակն ամբողջությամբ և այդ կերպ փորձեք ապաարգելափակել iPhone-ը: Չի՞ ստացվում: Անհրաժեշտ է հավելյալ կարգավորումներ կատարել:

  • Կրկին վերադարձեք «Կարգավորումներին» («Settings») > «Face ID և կոդ-գաղտնաբառ» և ընտրեք «Կարգավորել այլընտրանքային արտաքին տեսքը»,
  • Ծալեք դիմակը և ծածկեք դեմքի այն հատվածը, որը չեք արել վերոնշյալ տարբերակում,
  • Կրկնակի սկանավորեք կիսով չափ ծածկված դեմքը՝ ինչպես նախորդ անգամ,
  • Դիմակն ամբողջությամբ դրեք և փորձարկեք Face ID-ի աշխատանքը. պետք է որ հաջողվի:
Այժմ iPhone-ը ճանաչում է նույնիսկ դիմակով / © 9to5Mac

Հաղորդվում է, որ 9to5Mac հարթակի լրագրողներին հաջողվել է Face ID-ին սովորեցնել ճանաչել դիմակներով մարդկանց: Ուղեցույցի հեղինակներն անհատական պաշտպանության այլ միջոցներ (վահան-դիմակներ) կրողներին խնդրել են դրանցով փորձել կարգավորել հավելվածը և կիսվել իրենց փորձով:

Face ID-ի աշխատանքը դիմակով դեմքի ստորին հատվածը ծածկելով գործելը չի հակասում նրան, ինչ նշել են Apple-ում: Վերջինիս ներկայացուցիչները հայտարարել են, որ Face ID-ն նախատեսված է տեսանելի աչքերի, քթի և բերանի համար. օգտատերերը կարող են նախկինի նման ապաարգելափակել իրենց սարքավորումները՝ դիմակ կրելով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021