Categories: ՏՏ

Apple-ի ցուցադրությունը կկայանա սեպտեմբերի 15-ին. ի՞նչ նորույթներ են ներկայացվելու

Լրագրողների հրավերի գովազդային կարգախոսից ելնելով՝ ենթադրվում է, որ միջոցառման առանցքում Apple Watch խելացի ժամացույցներն են լինելու:

Apple ընկերությունը հաստատել է իր նոր արտադրանքի աշնանային ավանդական ցուցադրության ժամկետը: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:

Այս տարի ապրանքանիշի նոր արտադրանքի ցուցադրությունը Covid-19-ի պատճառով տեղի է ունենալու առցանց ձևաչափով: Ուշագրավ է, որ ցուցադրման անոնսը չի պարունակում ոչ մի ակնարկ, թե հատկապես ի՞նչ նորույթներ է Apple-ը ցուցադրելու: Սակայն, տարբեր աղբյուրների տեղեկությունների համաձայն, կարելի է անել կարևոր եզրակացություններ. միջոցառման ժամանակ iPhone 12 մենք չենք տեսնելու:

Այսպես, լրագրողների համար հրավերը կրում է «Time Flies» (ժամանակը թռչում է) գովազդային կարգախոս, ինչն ավելի շատ վկայում է խելացի ժամացույցների, քան՝ նոր սմարթֆոնի մասին: Նմանատիպ տեղեկություն են հնչեցնում նաև «ներսի մարդիկ»: Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանն իր թվիթերյան էջում հայտնել, որ, ինչպես իրեն տեղեկացրել են, iPhone-ի անոնսը մինչև հոկտեմբեր չի լինելու: Նրա խոսքով՝ միջոցառումը նվիրված է լինելու iPad-ին ու Apple Watch-ին:

Մարկ Գուրմանի թվիթը

Բացի նոր պլանշետներից ու խելացի ժամացույցներից՝ սեպտեմբերի 15-ին Apple-ը, հավանաբար, կներկայացնի Apple TV 4K հեռուստացույցը և Mac համակարգիչը՝ Apple Silicon-ի ճարտարապետությամբ: Բացի այդ, կարող են ցուցադրվել բեռների որոնման AirTag գնդակը, AirPods Studio ականջակալները, բայց, հավանաբար, այս սարքավորումների անոնսն ավելի ուշ լինի: Ենթադրվում է, որ ընկերությունը պաշտոնապես կհայտարարի օպերացիոն համակարգերի շարքի թողարկման ժամկետները, որոնք նախանշվել են դեռևս հունիսին՝ Apple-ի մշակողների համաշխարհային համաժողովին:

Ինչ վերաբերում է ապրանքանիշի նոր սմարթֆոններին, ապա iPhone 12-ը պաշտոնապես կներկայացվի հոկտեմբերին: Հապաղումը, հավանաբար, պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պատճառով պարագաների մատակարարման հետ կապված խնդիրներով: Կան տեղեկություններ, որ ներկայացվելու են սարքավորման 4 մոդելներ. iPhone 12, iPhone 12 Max, iPhone 12 Pro և iPhone 12 Pro Max: Նոր շարքի թողարկումից անմիջապես հետո ընկերությունը դադարեցնելու է XR և 11 Pro մոդելների արտադրությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021