Categories: ՏՏ

ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգը կչեղարկվի 2025 թվականին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևի խոսքով` առանց ռոումինգի զանգելու հնարավորությունն ազատ շփման հիմք է և դրանով իսկ` առանցքային պայման աշխատանքային միգրանտների տեղաշարժի և ձեռնարկատերերի համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևը նշել է, որ 2025 թվականից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-երկրները կկարողանան միմյանց զանգել ներքին սակագներով` առանց ռոումինգի («ինչպես տանը»):

Նախարարի խոսքով` առանց ռոումինգի զանգելու հնարավորությունը ազատ շփման հիմք է և դրանով իսկ` առանցքային պայման աշխատանքային միգրանտների տեղաշարժի և ձեռնարկատերերի համար: Միասնական սակագների սահմանումն անհրաժեշտ է իրագործել ԵԱՏՄ 5 անդամ-պետությունների կապի օպերատորների և կարգավորիչների հետ պայմանավորվածությունների միջոցով:

Շակալիևը նշել է այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել. տարիֆիկացման նկատմամբ տարբեր մոտեցումներ (որոշ երկրներում այն րոպեական է, որոշներում` յուրաքանչուր 10 վայրկյանի համար է, երրորդում` բաժանորդային վճարներով է), անձնական տվյալների անվտանգության և պահպանման վերաբերյալ տարբեր պահանջներ, տարբեր տեխնոլոգիաներ: Տարբերվում են նաև տնտեսական պայմանները. Ռուսաստանում, օրինակ, 146 մլն մարդ է բնակվում, Հայաստանում` 3 մլն:

Հաղորդվում է, որ համակարգերի ինտեգրացման աշխատանքները տարվելու են մի քանի փուլերով: Նախ` ենթադրվում է խարդախությունները բացառող միջոցառումների իրականացում` օպերատորներին խարդախներից պաշտպանելու համար: Հունվարի վերջին կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ-պետությունների կապի օպերատորների «հակախարդախային» համակարգերի ինտեգրացումը և նրանց միջև անմիջական շփումների կազմակերպումը:

Շակալիևը նշել է, որ կապի ծառայությունների արժեքի նվազումն աստիճանական է լինելու և անցնելու է հաստատված գրաֆիկի: Ակնկալվում է, որ արդյունքում պահանջարկը կմեծանա, որը կփոխհատուցի կորուստները: Օրինակ` Եվրոպական միությունում «Ռոումինգն ինչպես տանը» կանոնի ներդնումից հետո բջջային ինտերնետի սպառման ծավալն աճել է գրեթե 5,5 անգամ, զանգերի քանակը` մոտ 2,5 անգամ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021