391

Հարավային ռազմական օկրուգն առաջին անգամ անօդաչու ավիացիա է կիրառել լեռներում

Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմաբազան առաջին անգամ լեռնային տեղանքում կվադրոկոպտերատիպ անօդաչու ավիացիայի ներգրավմամբ զորավարժություններ է կատարել: Ուշագրավ է, որ ՌԴ զինուժը վերջին շրջանում շեշտադրում է կատարում տարբեր տեսակի ԱԹՍ-ների կիրառման վրա:

Կովկասյան լեռներում կվադրոկոպտերատիպ անօդաչու ավիացիա է կիրառվել
Կովկասյան լեռներում կվադրոկոպտերատիպ անօդաչու ավիացիա է կիրառվել / © ՀՌՕ / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Հարավային Օսիայում տեղակայված ռուսական Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի 4-րդ ռազմաբազայի ուժեղացված վաշտերն առաջին անգամ վարժանքներում կիրառել են փոքր անօդաչուներ` կվադրոկոպտերներ` լեռնային տեղանքում ոչնչացնելով պայմանական հակառակորդին:

Կվադրոկոպտերատիպ անօդաչու ավիացիան կիրառվել է վաշտային երկկողմ մարտավարական վարժանքներում, մոտ տարածություններում հետախուզական ստորաբաժանումների աջակցության, ինչպես նաև թիրախների ոչնչացման օբյեկտիվ գնահատման և մոտոհրաձգային, հրետանային և տանկային ստորաբաժանումների կրակի ճշգրտման նպատակով:

Զորավարժությունների ակտիվ փուլում ստորաբաժանման զինծառայողները համապատասխան տեխնիկայի կիրառմամբ ոչնչացրել են Կովկասի լեռներում դիրքավորված պայմանական հակառակորդին: Բացի կվադրոկոպտերներից, ռուսական զինուժը կիրառել է նաև Տ-72Ա տանկեր, հետևակի մարտական մեքենա ՀՄՄ-2, «Սանի» ականանետեր և այլ զինատեսակներ, ՀՕՊ համակարգեր:

Շեշտենք, որ ՌԴ զինուժը վերջին շրջանում շեշտադրում է կատարում տարբեր տեսակի ԱԹՍ-ների կիրառման վրա: Ուկրաինական աղբուրներն ավելի վաղ հաղորդել էին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է մեծ քանակությամբ փոքր կվադրոկոպտերներ ձեռք բերել զինված ուժերի համար:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 20, 08:03
Հ. Թումանյան

ՆԱՍԱ-ն հաստատել է, որ «Վոյաջեր-1»-ը դարձել է մարդու ստեղծած առաջին օբյեկտը, որը Երկրից մեկ լուսային օր՝ մոտ 25,9 միլիարդ կիլոմետր հեռավորության է հասել։ Այդ կետից ռադիոազդանշանին Երկիր հասնելու համար անհրաժեշտ է 24 ժամ։

Նոյեմբերի 19, 08:07
Հ. Թումանյան

Հարավային Չինաստանի երկու քարանձավներում հայտնաբերված ատամները վկայում են, որ հոմո էրեկտուսը հարմարվել էր խիտ արևադարձային անտառներում կյանքին։ Գտածոների տարիքը գնահատվում է մոտ 324–184 հազար տարվա միջակայքում․ սա մայրցամաքային Չինաստանում այս տեսակի ներկայության ամենաուշ շրջանի հուսալիորեն թվագրված վկայությունն է։

Նոյեմբերի 20, 10:06
Հ. Թումանյան

Անթալիայում ընթացող COP31 կլիմայական համաժողովի որոշման՝ նոյեմբերի 19-ին հրապարակված նոր նախագծում այլևս չկա հանածո վառելիքից հրաժարվելու կոչը։ Փաստաթուղթը դեռ վերջնական համաձայնագիր չէ․ դրա դրույթները մնում են բանակցությունների առարկա։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

Նոյեմբերի 16, 21:02
Հ. Թումանյան

Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան և Հունաստանը նոյեմբերի 16-ին հայտարարել են Ռուանդայի հետ բանակցությունների մասին։ Նրանք ցանկանում են այնտեղ ընդունման կենտրոն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն և չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն