Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումը կիրականացվի անվճար

Հայաստանի Հանրապետությունում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար։ Կառավարությունն այս որոշումն ընդունեց հունիսի 27-ին կայացած նիստում:

«Մինչ այժմ այդ հնարավորությունից օգտվում էին մինչեւ 7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած եւ մի շարք այլ խմբերի ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք ունեցող մինչեւ 18 տարեկան շահառուների քանակը ավելանում է մոտ 200 հազար անձով։ Այս ծրագիրը կնպաստի առողջ սերունդ ունենալուն», — ասված է որոշման հիմնավորման մեջ:

Ծրագիրն իրականացնելու համար առողջապահության նախարարությանը կտրամադրվի 12 մլրդ 33 մլն դրամ:

Ծրագրով՝ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների եւ հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթը եւս կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական ծառայությունների եւ նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունները։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021