DeepNude հավելվածը «մերկացնում» է կանանց լուսանկարում. ինչպես է այն աշխատում (+upd.)
Նեյրոնային ցանցն արագ է աշխատում, «մերկացնում» է միայն աղջիկներին, իսկ տղամադկանց ավելացնում կանացի սեռային հատկանիշներ:
DeepNude հավելվածը, որն հեռացնում է հագուստը լուսանկարից, անհայտ ծրագրավորողը, ստեղծել է նեյրոնային ցանցի օգնությամբ: Այն հնարավորություն է տալիս անել կեղծ, բայց, միևնույն ժամանակ, իրականությանը բավականին մոտ լուսանկարներ:
DeepNude-ի մասին առաջին անգամ պատմել է Vice հրատարակությունը: Լրագրողները հավելվածն անվանել են DeepFake գաղափարի էվոլյուցիա, պարզապես` ոչ թե տեսանյութերում, այլ լուսանկարներում: Այս նոր ալգորիթմին շատ ավելի հեշտ է տիրապետել` կեղծ լուսանկարները կարելի է ստանալ ընդամենը մի քանի կտտոցով:
Vice-ի լրագրողները 50 դոլար են վճարել հավելվածը փորձարկելու համար: Նրանք նաև կապվել են այն մշակողի հետ: Նա ներկայացել է Ալբերտո անունով և պատմել, որ նեյրոցանցը ակտիվացրել է 10 000 մերկ կանանց լուսանկարներով: Նրա խոսքով` ծրագրում է ստեղծել նաև տղամարդկանց «մերկացնելու» գործառույթ:
DeepNude-ի հեղինակը խորհուրդ է տալիս օգտագործել այնպիսի լուսանկարներ, որտեղ մարմնի մեծ մասն արդեն մերկ է` օրինակ լողազգեստով կամ ներքնազգեստով լուսանկարներ: Ավելի լավ է չօգտագործել նկարներ, որտեղ մարդը կանգնած է կամ կիսանստած:





Նշենք, որ հավելվածը թողարկվել է հունիսի 23-ին: Այժմ միայն աշխատում է Windows- ով և եւ Linux-ով:
UPD.
UPD 2. Հեղինակները որոշել են փակել լուսանկարում մարդկանց «մերկացնելու» համար նախատեսված հավելվածը ԶԼՄ-ների այդ մասին հայտնելուց մեկ օր անց: Նրանք պարզաբանել են, որ այդպիսի հայտնիություն չէին սպասում:
Մեկնաբանությունները