«Մենք ոչ միայն Արցախում ենք պարտվել հայերին, այլև՝ ամենուր» ,— ադրբեջանցի գրող

Վահիդ Գազիի համոզմամբ՝ հայերն ամենուր են իրար ձեռք մեկնում. գիտության, քաղաքականության, մշակույթի, սպորտի, ռազմական ոլորտներում, այդ պատճառով էլ հայկական ազգանունների կարելի է հանդիպել Նյու Յորքի գլխավոր փողոցներում և նույնիսկ Շվեդիայում՝ գյուղական փոքր գրադարանում:

Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Գազին բաց նամակ է հղել՝ նշելով, որ «Պատերազմի քամիներ» համերգի ցուցապաստառի վրա՝ եվրոպական երաժշտության դասականների շարքում, տեսել է նաև Արամ Խաչատրյան անունը:

Գազիին այս դիպվածը հիշեցրել է իր մանկությունը, երբ խորհրդային ֆիլմերի ու հաղորդումների տիտրերում փնտրել է ադրբեջանական ազգանուններ: Ու երբ գտել է, չի հասկացել՝ ադրբեջանակա՞ն է, թե՞ մուսուլման այլ ժողովրդի: Միաժամանակ, հայկական ու վրացական ազգանունների այնտեղ շատ է հանդիպել:

Գազիի խոսքով՝ միայն Արցախում չի, որ ադրբեջանցիները պարտվել են: Գրողն ընդգծել է, որ իր ժողովուրդը պատերազմում պարտվել է մարշալ Բաղրամյանին և մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ՝ Միկոյանին, այլախոհությամբ՝ Պարույր Հայրիկյանին, իրավունքների պաշտպանության ոլորտում՝ Ալիխանյան-Բոններին, դասական երաժշտությունում՝ Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտությունում՝ Միշել Լեգրանին, ջութակի ասպարեզում՝ Սամվել Երվինյանին, դուդուկի՝ Ջիվան Գասպարյանին, ուդի դեպքում՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շարլ Ազնավուրին, գրականությունում՝ Վիլյամ Սարոյանին, գեղանկարչությունում՝ Այվազովսկուն, կինոյում՝ Փարաջանովին, դերասանական ոլորտում՝ Ջիգարխանյանին, մոդելային բիզնեսում՝ Քիմ Քարդաշյանին, վաստակելու ունակությամբ՝ Քըրք Քըրքորյանին, բարեգործությամբ՝ Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում՝ Արտեմ Միկոյանին, աստղաֆիզիկայի ոլորտում՝ Վիկտոր Համբարձումյանին:

Շվեդիայում բնակվող գրող-հրապարակախոսը նշել է նաև, որ ադրբեջանցիներն այս ամենի պատճառ են համարում հայկական կեղծարարությունը, սուտը, խարդախությունը, քրիստոնեությունը, եկեղեցին, նշանակությունը Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի համար, դավաճանությունը, սակայն երբեք պատճառն իրենց մեջ չեն փնտրում:

Գազին ընդգծել է, որ վերոնշյալ անձանցից յուրաքանչյուրը հաջողության, համաշխարհային ճանաչման է հասել և իր ժողովրդին հայտնի դարձրել՝ թիկունքին ունենալով բազմաթիվ ազգակիցներ, համախմբված համայնք:

Վահիդ Գազիի համոզմամբ՝ հայերն իրար ձեռք են մեկնում, գիտության, քաղաքականության, մշակույթի, սպորտի, ռազմական ոլորտներում և ամենուր մեկ հայի օգնում են հինգը՝ վեր բարձրացնելով և թիկունքին ամուր կանգնելով: Այդ պատճառով, գրողի խոսքով, հայկական ազգանունների կարելի է հանդիպել Նյու Յորքի գլխավոր փողոցներում և նույնիսկ Շվեդական գյուղական փոքր գրադարանում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021