Հայաստանի պատմության մեջ ամենամեծ բյուջեի նախագիծը հավանություն է ստացել

2020թ. համար նախատեսվող պետական բյուջեն դրամային և դոլարային հաշվարկով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է՝ մոտ 1,7 տրիլիոն դրամ:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է հաջորդ տարի ունենալ ՀՀ պատմության մեջ ամենամեծ բյուջեն:

Նախագծի համաձայն՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմելու է 1 տրիլիոն 697 մլրդ 618 մլն 538 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ: Պակասուրդը (դեֆիցիտ), ըստ նախագծի, կազմելու է 182,567,851.0 հազար դրամ:

2020թ. համար նախատեսվող պետբյուջեն դրամային և դոլարային հաշվարկով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է։ Դիտարկենք, թե ինչ թվերից են բաղկացած եղել նախորդ տարիների բյուջեները:

Ընթացիկ տարվա պետական բյուջեն կազմում է 1,614 տրիլիոն դրամ կամ մոտ 3․4 միլիարդ դոլարից պակաս, 2018-ինը՝ 1,465 տրիլիոն դրամ կամ մոտ 3 միլիարդ դոլար։

ՀՀ պետբյուջեն՝ 2016 և 2017թթ. / ©168.am

Ստորև երևում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մինչև 2005 թվականը կազմել է 400 մլրդ դրամից քիչ:

ՀՀ պետական բյուջեն՝ 2003-2015թթ. / ©aysor.am

Կառավարության հավանությանն արժանացած օրինագծով նախատեսվում է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 %-ային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021