Պատմական տեսակետ. ինչո՞ւ Ամերիկան չի հարձակվի Իրանի վրա

Վաշինգտոնն ու Թեհրանը պատերազմին այսքան մոտ դեռ չէին եղել: Բայց, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը շատ խորը չի գնա: Նախկին հակաիրանական գործողությունները ծանր հետևանքներ են առաջացրել. փորձենք հասկանալ, թե այս անգամ ինչը կկանգնեցնի ԱՄՆ-ին:

Ի՞նչ է կատարվում

Արդեն հայտնել ենք ԱՄՆ-Իրան վերջին օրերի լարվածության, իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության մասին: Միջազգային հանրությունը քննարկել է օտար երկրի տարածքում նման գործողությունների դիմելու՝ ԱՄՆ-ի իրավասության մասին: Սակայն առավել կարևոր է հաջորդող իրադարձությունների հարցը:

Ռազմական ընդհարումը հավանական է համարվում՝ հաշվի առնելով Իրանի կողմից ամերիկյան հարձակման նկատմամբ անհանդուրժողականությունը: Մերձավոր Արևելքում գործնականում ոչ ոք չի հավատում ԿՀՎ-ի տվյալների վրա հիմնված մեղադրանքներին: Այդպիսիք են, օրինակ, Ս.Հուսեյնի ստեղծած զանգվածային ոչնչացման զենքի պատմությունը և այլն:

Մերձավոր Արևելքում ընկալվում է, թե ամերիկացիներն անհիմն պատճառով սպանել են իրանցի բարձրաստիճան գործչի: Իսկ եթե Իրանը չպատասխանի, ապա կընկալվի որպես անդեմ քաղաքականություն վարող:

Տարածաշրջանային մտածելակերպը ենթադրում է, որ Իրանը պետք է ամերիկացի գեներալի սպանությամբ պատասխաներ կամ հարվածեր, օրինակ, ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիային: Սակայն Իրանը չգնաց այդ քայլին: Պետք է հաշվի առնել նաև, որ Սոլեյմանիին հեշտությամբ սպանեցին, քանի որ նա դրան չէր սպասում, իսկ այժմ ամերիկացիները սպասում են Իրանի պատասխանին:

Միաժամանակ, Թրամփը շտապել է հայտարարել, որ եթե Իրանը պատասխանի, ապա ամերիկյան ուժերը 52 թիրախ կոչնչացնեն Իրանի տարածքում: Թիվը պատահական ընտրված չէ. Թրամփի հիշեցմամբ՝ հենց այդքան ամերիկացի են իրանցիները գերի վերցրել 1979թ. Իսլամական հեղափոխության օրերին՝ Թեհրանում ԱՄՆ դեսպանատանը:

Թրամփը սպառնացել է ոչնչացնել նաև իրանական մշակութային օբյեկները / ©Twitter

Երևում է՝ Թրամփն անձնական հաշիվներ ունի Իրանի հետ՝ կապված 1979թ.-ի հետ:

Բացի այդ՝ ԱՄՆ-ը կարող է ցանկացած հարված իր բազաներին ընդունել որպես Իրանի հեղինակած: Բացի այդ՝ սովորական է դարձել, որ ԱՄՆ-ը չապացուցի իր մեղադրանքները, ուստի կարող է և չապացուցել իրանական մասնակցությունը՝ մեղադրելով Իրանին:

Աշ-Շաբաբ խմբավորումն արդեն հարձակում է գործել Քենիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա և սպանել 1 զինծառայողի և 2 պայմանագրայինի՝ ներկայացնելով դա որպես վրեժխնդրություն Սոլեյմանիի սպանության համար: Տեխնիկապես սա ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս հարվածել 52 թիրախներին: Չնայած, որ Աշ-Շաբաբն ու Իրանը թշնամիներ են, ԱՄՆ-ը կարող է աչք փակել դրա վրա: Հարց է առաջանում՝ ԱՄՆ-ը կդիմի Իրանի նկատմամբ ռազմական խոշոր հակամարտության:

Ամերիկյան գործողություններն Իրանի դեմ

Տեսնենք, թե ինչով են ավարտվել Իրանի իշխանությունների նկատմամբ Վաշինգտոնի ոտնձգությունները: Օրինակ՝ 1953թ. «Այաքս» օպերացիան:

1953թ. հեղաշրջումը՝ ԿՀՎ-ի կողից ուղղորդվող զինվորականները տանկեր են Թեհրան / ©National Security Archive collections

Օպերացիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ աղբյուրում: Պարզապես նշենք, որ 1953թ. ամերիկյան հետախուզությանը հաջողվել է հասնել նրան, որ Իրանում վարչապետը փողոցային ցույցերի արդյունքում հեռացվել է և նրան փոխարինել է արևմտամետ թեկնածուն: Առաջին հայացքից՝ ԱՄՆ-ը հաջողել է, սակայն պետք է նշել, որ այս երևույթը հանգեցրել է Արևմուտքի նկատմամբ բացասական վերաբերմունքին: Արդյունքում՝ 1979թ. տեղի ունեցավ Իսլամական հեղափոխություն՝ բացահայտ հակաամերկյան տրամադրություններով:

Մյուսն «Արծվի ճանկ» գործողությունն էր: 1979թ., երբ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գերիներին ազատելու նպատակով Իրան գործուղված «Դելտա» հատուկ ջոկատն անհաջողության է մատնվել: Ընդ որում՝ եղանակային պայմանների ու տեղանքի պատճառով: Ամերիկյան կողմը հաջողության չհասավ՝ ավելի բացասական վերաբերմունքի արժանանալով իրանցիների կողմից:

«Դելտա» ջոկատի ուղղաթիռը Կենտրոնական Իրանում բախվել է լիցքավորիչ-ինքնաթիռին, նկարը՝ 1980թ. / ©Wikimedia Commons

Իրանի հեղափոխական իշխանությունները գերիների համար փրկագին են սահմանել ԱՄՆ-ում ապաստանած շահի հանձնումը: Սակայն Վաշինգտոնը չի ընդունել իր մեղքը, և գերիներն ազատ են արձակվել միայն շահի մահից հետո: Իսկ ԱՄՆ-ի կողմից իր մեղքը չխոստովանելը սովորական երևույթ է. ընդունված է, որ Միացյալ Նահանգները չեն կարող ինչ-որ հարցում մեղավոր լինել:

Փոխված սցենարով զորավարժությունը

2002թ. ԱՄՆ Զինուժը լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացրել՝ Իրանի վրա հարձակման սցենարով: Դրա համար ծախսվել է 355 մլն դոլար: «Հազարմյակի մարտահրավեր — 2002» անունը կրող վարժանքներում «կապույտ» ամերիկացիները պայքարել են «կարմիր» իրանցիների դեմ:

Առաջին 5-10 րոպեներին «կապույտները» ոչնչացրել են մեծ քանակությամբ տեխնիկա՝ իրականի դեպքում 20 հազար զինվորի հաշվարկով: Սակայն «կարմիրներն» անցել են հակահարձակման: Հրթիռակոծությունից հետո փոքր նավակներով հարձակվել են «կապույտների» վրա՝ «ոչնչացնելով» «կապույտների» նավերը:

Զորավարժությունը ստիպված նորից են սկսել՝ համարելով, թե ոչնչացվածները չեն կործանվել: Մարտախաղի հրամանատարության առաջ բարդ խնդիր է դրվել: Ստացվել է, որ եթե «կարմիրներին» գործողությունների ազատություն թույլատրեն, ապա սցենարը կկրկնվի: Ամերիկացիները փոխել են սցենարը՝ «կարմիրների» համար դաժան պայմաններ ստեղծելով, իսկ «կապույտների» համար առավել բարենպաստ միջոցներ հնարելով:

Քննադատները համարել են, որ զորավարժությունը ցույց է տվել «կարմիրների» անպարտելիությունը, քանի որ իրական պայմաններում սցենարը փոխել հնարավոր չի լինի, և ոչ ոք «կարմիրներին» չի կարող ստիպել գործել ըստ սցենարի: Ենթադրաբար՝ հենց այս հանգամանքն էլ մինչ օրս ԱՄՆ-ին հետ է պահում Իրանի վրա հարձակվելու մտքից:

Իրանական նավատորմի «Դավիթը»

Ինչպես զորավարժությունների ժամանակ, այնպես էլ իրականում Իրանի ԶՈւ-երը տիրապետում են այնպիսի զինատեսակների, որոնք բարդացնում են ամերիկյան զորքերի գործը:

Իրանի հարվածային փոքր նավ, արագությունը գերազանցում է 90կմ/ժ-ը / ©Reuters

Իրանի ռազմածովային ուժերում մեծ թիվ են կազմում փոքր նավերը, որոնք ամերիկյան մեծ նավերի, ավիակիրների համար իսկական վտանգ են: Եթե հավատանք դրանց թվի մասին իրանցիների հաղորդումներին (30 հազարից ավելի), ապա պետք է ընդգծել, որ ամերիկյան նավատորմն ի վիճակի չէ դիմակայելու այդչափ փոքր նավերին, որոնք ավելի քիչ տեսանելի են, շարժունակ՝ ի տարբերություն մեծերի: Ամերիկյան նավատորմի մեծ նավերի ՀՕՊ համակարգերը չեն կարող դիմակայել հարյուրավոր կամ հազարավոր փոքր նավերի համազարկին:

2019թ. դեպքերը ցույց են տվել, որ իրանական զինված ուժերն ունեն նաև այնպիսի դրոններ, որոնք նույնպես անտեսանելի են: Եմենի հուսիթների՝ Իրանի դաշնակիցների դրոններն աննկատ մոտեցել են Սաուդյան Արաբիայի նավթահորերին և ճշգրտորեն խոցել դրանք՝ աննկատ մնալով ամերիկյան «Պատրիոտների» ՀՕՊ համակարգերի համար:

Թրամփը կգնա՞ պատերազմի

Ամերիկյան նախագահները սովորաբար կանխատեսելի են: Սակայն Թրամփը գործում է ինքնուրույն, և հնարավոր չէ ենթադրել, թե ինչի կդիմի՝ իրանցիների կողմից Սոլեյմանիի մահվան պատասխանի դեպքում: Ակնհայտ է, որ ռազմական հարձակման դեպքում ամերիկյան կողմի մեծ քանակությամբ զոհեր կունենա, եթե ոչ՝ կործանարար:

2015թ. զորավարժություն. իրանական փոքր նավերը համազարկ են արձակում, ինչին ոչ մի ՀՕՊ համակարգ չի կարող դիմակայել / ©military.wikia.org

ԱՄՆ-ը կարող է հարվածել 52 թիրախներին, սակայն դրան կարող է հաջորդել Իրանի համաչափ պատասխանը: Հնարավոր է՝ ամերիկյան զինուժն արժանանա «Հազարամյակի մարտահրավեր — 2002» զորավարժության անցանկալի սցենարին կամ «Արծվի ճանկ» գործողությանը: Դե իսկ իրանցիների կողմից ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը դրանից հետո ոչ միայն չի բարելավվի, այլ առավել կվատթարանա, ինչպես «Այաքսի» դեպքում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021