ԱՄՆ-ը կճանաչի Ցեղասպանությունը, եթե Թուրքիան գործարկի Ս-400-ները

Պատգամավորը խորհուրդ է տվել փոփոխել ժամկետները և համալիրները մարտական հերթապահության հանձնել ոչ թե 2020թ. ապրիլին, այլ՝ ավելի շուտ:

Թուրքիայի Մեջլիսի՝ Արդահանի նահանգի անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ եթե Թուրքիան ռուսական Ս-400-ները հանձնի շահագործման, ապա Վաշինգտոնը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նրա կարծիքով` եթե իսկապես 2020թ. ապրիլից Ս-400 զենիթահրթիռային համալիրները մարտական հերթապահության անցնեն, նույն ամսում էլ Կոնգրեսը կընդունի ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Պատգամավորը նշել է, որ ժամանակը սխալ է ընտրված. ապրիլին (ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը — Շեշտ.am), ԶՀՀ-ի շահագործման հանձնումը կարող է ԱՄՆ-ին դրդել` ընդունելու Թուրքիայի համար անցանկալի որոշումներ:

Օզթյուրք Յըլմազը Թուրքիայի նախագահին խորհուրդ է տվել փոփոխել ժամկետները և համալիրների ընդունումը մարտական հերթապահության իրականացնել ավելի շուտ՝ հաջորդ տարվա համար նոր օրակարգ սահմանելով:

Հավելենք, թուրք պատգամավորի մտահոգությունը պայմանավորված է Էրդողանի այն հայտարարությամբ, որ Ս-400-ների ամբողջական շահագործումն իրականացվելու է 2020թ. գարնանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին մեկնարկել էր ռուսական Ս-400 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակի մատակարարումը Անկարայի մոտ գտնվող ռազմակայան: Մինչև հուլիսի 25-ը 30 օդանավերով Թուրքիա է տեղափոխվել համալիրների առաջին խմբաքանակը: Հաղորդվում է, որ մատակարարման երկրորդ փուլի ժամկետները պլանավորվում են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021