ԱՄՆ Սենատում միաձայն ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. (upd.)

Պատմական իրադարձություն. Սենատորը հուզվեց, իսկ քվեարկությունից մեկ ժամ առաջ Քիմ Քարդաշյանը կոչով դիմել էր իր հետևորդներին՝ զանգելու սենատորներին և պահանջելու կողմ քվեարկել:

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Թիվ 150 բանաձևը ներկայացվել էր սենատորներ Թեդ Քրուզի և Ռոբերտ Մենենդեսի կողմից։ Վերջինս իր ելույթի ավարտին նաև հուզվել էր:

Այս բանաձև ենթակա չէ ԱՄՆ նախագահի կողմից վավերացման և համարվում է վերջնական ընդունված: Նշենք, որ քվեարկությունից անմիջապես առաջ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր 153 մլն հետևորդներին կոչ է արել դիմել սենատորներին՝ «կողմ» քվեարկելու կոչով:

Քիմ Քարդաշյանի հրապարակման սքրինշոթը (իրականը հեռացված է) / ©shabat.am

Հիշեցնենք՝ մինչ թիվ 150 բանաձևի ընդունումը, Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին 405 կողմ և 11 դեմ ձայներով ընդունել էր թիվ 296 բանաձևը:

Վերջին շրջանում բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգ երեք անգամ արգելափակվել էր: Սենատորներ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը, օգտվելով «վետո» կիրառելու իրավունքից, թույլ չէին տվել, որ բանաձևը ներառվի Սենատի օրակարգում:

UPD. ԱՄՆ պետական դեպարտամենտը պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Հայտարարվել է, որ հարցի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմի դիրքորոշումը չի փոխվել:

Պետդեպի կայքում տեղադրված հայտարարությունում հղում է արվում այս տարի ապրիլին նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին: Այնտեղ Թրամփը ցեղասպանությունն անվանել էր «Մեծ Եղեռն» և «կոտորածներ»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021