Պանթյուրքիզմը ծառայում է ԱՄՆ-ին ու Իսրայելին. WarGonzo

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում շատերին զարմացրել է տեղի ունեցողի նկատմամբ ԱՄՆ-ի արտասովոր պասիվությունը: WarGonzo նախագծի վերլուծաբանները որոշել են այս թեմայի վերաբերյալ ավելի շատ խոսել փաստերով, ներկայացնել քաղաքական ուղերձները: Առաջին մասը վերաբերում է տեղի ունեցած գործընթացներում ամերիկյան մասնակցությանը:

WarGonzo-ն, խոսելով պանթուրքիզմի մասին, հիշեցնում է, որ, ինչպես ընդունված է համարել, Թուրքիայի ներկայիս կայսերապաշտական դրսևորումների ետևում բրիտանական շահերն են: Աղբյուրը նշում է, որ, ընդհանուր առմամբ, դա պատմականորեն հաստատված տեսակետ է, և ունի իր հիմնավորումները, սակայն հաճախ դրանք կոնսպիրոլոգիական բնույթ են ստանում:

WarGonzo նախագծի վերլուծաբանները որոշել են այս թեմայի վերաբերյալ ավելի շատ խոսել փաստերով, ներկայացնել քաղաքական ուղերձները: Առաջին մասը վերաբերում է տեղի ունեցած գործընթացներում ամերիկյան մասնակցությանը:

Նշվում է, որ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում շատերին զարմացրել է տեղի ունեցողի նկատմամբ ԱՄՆ-ի արտասովոր պասիվությունը: Ոմանք դա պայմանավորել են ամերիկյան նախընտրական գործընթացներով, սեփական թեժ օրակարգով: Սակայն գերտերության նման պասիվությունն աղբյուրը տարօրինակ է համարում` հաշվի առնելով ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում. աշխարհում ամենամեծ ներկայացուցչությունը`Իրաքից հետո:

Նախագիծն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեսպանատան ռեսուրսների ծավալը չի կարող լինել պատահական և չընդգրկել հետախուզական կառուցվածքներ: WarGonzo-ն ենթադրում է, որ այս պատերազմում Վաշինգտոնն ամեն դեպքում ինչ-որ դերակատարում ունեցել է:

Չի համարվում, թե ամերիկյան մեղմ ուժը, որը, ինչպես նշվում է, վերջին տասնամյակում ակտիվորեն սփռվել է Հայաստանի վրա, իր առաջ խնդիր է դրել պաշտոնական Երևանին դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց և այնտեղ ամերիկամետ ռեժիմ հաստատել: Հեղինակների պնդմամբ` Հայաստանն ԱՄՆ-ի համար հետաքրքիր չի կարող լինել իր էներգետիկ սահմանափակ ռեսուրսներով:

Նշվում է, որ Ամերիկան մեծ փորձ ունի` իր աշխարհաքաղաքական հավակնությունների իրագործման համար արմատական գաղափարախոսությունն ու տարածաշրջանային ավելի թույլ պետություններին որպես գործիք կիրառելու: Այդ առումով, ինչպես հայտնում է WarGonzo-ն, ամերիկացիները հաջողությամբ «ձեռք են գցել» էրդողանական պանթյուրքիզմը կամ նեոօսմանիզմը:

Սիրիայի հակամարտությանը ծանոթներին աղբյուրը հիշեցնում է, որ թուրքական «խալիֆայությունն» ընդհանուր առմամբ չի տարբերվում Իսլամական ահաբեկչական պետության «խալիֆայությունից»: Նրանց գաղափարախոսությունները նույնական են, տարբերվում են միայն տեխնոլոգիայով` բիրտ կամ ավելի բիրտ:

Նախագծի վերլուծաբանները մատնանշում են նաև, որ թուրքական և իսլամական ահաբեկչական ղեկավարության հակաամերիկյան հռետորաբանությունը նույնպես համընկնում է: Բայց, ինչպես նշում են, այդ տրամադրությունները չխոչընդոտեցին, որպեսզի ԱՄՆ-ն պայմանավորվի Իսլամական պետության հետ` ընդդեմ Ասադի կամ Ռուսաստանի:

Արցախյան 2-րդ պատերազմի դեպքում, WarGonzo-ի պնդմամբ, նույն սխեման է գործել. պանթյուրքիզմի և Միացյալ Նահանգների շահերը համընկել են: Հաշվի առնելով դաշնակցային հարաբերությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում` համատեղ գործողությունները համակարգելը բարդ խնդիր չէր նրանց համար: Համարվում է, որ ամերիկացիներն ապահովել են գործողությունների մի փուլը, թուրքերը` մյուս: Արդյունքում` երկուսն էլ շահել են:

Հեղինակները հաղորդմամբ` հաջորդիվ ներկայացվող ուսումնասիրություններում նշվելու են, թե գործողությունների ինչ վերաբաշխում է կատարվել և հատկապես ինչ դերակատարում է ունեցել այս ամենում Իսրայելը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021