FIP-ը «Իսկանդերի» կիրառման ապացույց է ներկայացրել

Փաստերի ստուգման հարթակն արձանագրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Պատերազմի ավարտից հետո հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվող հարցերից մեկն «Իսկանդերի» կիրառմանն էր վերաբերում: Մովսես Հակոբյանի, Սերժ Սարգսյանի, ապա և` Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հաջորդեց ռուսական կողմի արձագանքը` նշելով, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել:

Ադրբեջանի նախագահը նույնպես հայտարարեց, որ 2020թ. աշնանը Ղարաբաղում մարտերի ընթացքում Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների օգտագործում չի արձանագրվել:

«Իսկանդերի» կիրառության վկայություններ

Հրադադարի մասին հայտարարության ստորագրման օրը՝ նոյեմբերի 9-ին, սոցցանցերում տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորները ոգևորությամբ ցուցադրում էին «Իսկանդերի» առնվազն երկու հրթիռների արձակումն Ադրբեջանի ուղղությամբ։

Հրթիռների արձակումը / © FIP

Բազմաթիվ կարծիքներ ի հայտ եկան` քննարկման առարկա դարձնելով հրթիռի տեսակը, քանի որ «Տոչկա», Ռ-17 «Էլբրուս» («Սկադ-Բ») և «Իսկանդեր» մարտավարական հրթիռներն արտաքին տեսքով գրեթե չեն տարբերվում (3-ն էլ ՀՀ ԶՈւ-ում առկա են):

Փաստերի ստուգման հարթակը, սակայն, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 41 վայրկյան տարբերությամբ երկու հրթիռ է արձակվում միևնույն արձակման կայանից: «Տոչկայի» և «Էլբրուսի» դեպքում կայանը մեկական հրթիռ է կրում, և լիցքավորումը մոտ 15 րոպե է տևում: Մինչդեռ «Իսկանդերը» երկու հրթիռ է կրում:

Առաջին և երկրորդ հրթիռները / © FIP

Երևում է նաև, որ հրթիռները կայանի վրա տարբեր դիրքեր են զբաղեցնում. աջ և ձախ կողմերում են, ինչպես ստորև բերվող լուսանկարում:

«Իսկանդեր» / © Anton Novoderezhkin/TASS

Փաստերի ստուգման հարթակն արձանագրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021