Փետրվարի 25, 2021, 19:49
Խմբագրություն Hovhannisyan
2 700

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել

Ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` Հայաստանի զինված ուժերի կազմում գտնվող բոլոր «Իսկանդեր» հրթիռները գտնվում են երկրի զինապահեստներում:

«Իսկանդեր» / © РИА Новости / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել:

Ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` Հայաստանի զինված ուժերի կազմում գտնվող բոլոր «Իսկանդեր» հրթիռները գտնվում են երկրի զինապահեստներում:

ՌԴ ՊՆ-ն նաև նշել է, որ «Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունը կարող է մոլորության հետևանք լինել: Ընդգծվում է, որ «Իսկանդերները» բազմիցս հաջողությամբ կիրառվել է Սիրիայում` ընդդեմ ահաբեկիչների:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ 3-րդ նախագահը Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր պատերազմի 3-րդ-4-րդ օրը «Իսկանդերով» հակառակորդի կուտակումներին չհարվածելու մեջ: Վարչապետը հարցադրմամբ նշել էր. «Իսկ գուցե Մերժվածը պատասխանի` ինչո՞ւ չի պայթել կամ ինչո՞ւ է 10%-ով պայթել»: Փաշինյանը, սակայն, չէր պնդել, թե հենց այդպես է եղել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն