#«Իսկանդեր»

Խմբագրություն
533

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվին ուղղված նամակում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռ չի կիրառվել: Ալիևը, սակայն, դժգոհել է` Մոսկվայից բացատրություն պահանջելով, թե ինչպես են հրթիռները հայտնվել Հայաստանի զինված ուժերում:

Խմբագրություն
965

Բաքվում այսօր ցուցադրվել են իբր Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռի մնացորդները։ Դմիտրի Պեսկովը կրկին պնդել է, որ Արցախում «Իսկանդեր» չի կիրառվել։ Միաժամանակ ուշագրավ է, որ հայկական զինանոցում առկա է ոչ թե «Իսկանդեր-Մ», այլ «Իսկանդեր-Է» տեսակի հրթիռը։

Խմբագրություն
759

Հրթիռի մնացորդները հայտնաբերվել են Շուշիում: Ադրբեջանի ականազերծման գործակալությունը պարզել է, 9M723 համարը կրող հրթիռը, որի մնացորդները հայտնաբերվել են, «Իսկանդեր» համալիրների հրթիռ է:

Խմբագրություն
4,685

Հաղորդվում է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» է կիրառվել անմիջապես Բաքվի ուղղությամբ: Իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ-ն այն որսացել է, սակայն դրանից անմիջապես հետո Ալիևը համաձայնել է գնալ հրադադարի:

Խմբագրություն
1,880

Վարչապետի խոսնակը նշում է, որ «Իսկանդերի» մասին հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ և կասկած չի հարուցում, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում:

Խմբագրություն
6,958

Փաստերի ստուգման հարթակն արձանագրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Խմբագրություն
2,700

Ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` Հայաստանի զինված ուժերի կազմում գտնվող բոլոր «Իսկանդեր» հրթիռները գտնվում են երկրի զինապահեստներում: