Ռուսաստանը կձեռնարկի ԱՊՀ-ն փրկելու վերջին փորձը

Անկախ պետությունների համագործակցությունն իր երեսնամյակին մոտեցել է վատագույն «կառուցվածքով»: Փորձագետի համոզմամբ`Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի գոնե սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով, և ոչ միայն իր հավակնությունների կամ կարգավիճակի համար:

Ռուսաստանի հարևան երկրներում անբարենպաստ իրադրություն է հաստատվել` քաոսը և անհստակությունը մոտեցնելով ՌԴ սահմաններին: Երբեք չլինելով կայուն կազմակերպություն` ԱՊՀ-ն (Անկախ պետությունների համագործակցություն) իր երեսնամյակին մոտեցել է վատագույն «կառուցվածքով»: Ռուս փորձագետի համոզմամբ`Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի գոնե սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով, և ոչ միայն իր հավակնությունների կամ կարգավիճակի համար:

Խնդիրն ավելի մոտ է, քան` թվում է

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալը ՌԴ-ին սպառնում է խնդիրներով ու անցանկալի երևույթներով: Սակայն սա անհանգստանալու միակ առիթը չէ, որ նոր տարում սպասվում է ռուսական քաղաքականությանն ու հասարակությանը: Վտանգ ու քաոսը սահմաններին ավելի մոտ են, քան անդրօվկիանոսյան աշխարհաքաղաքական սպառնալիքները: Ռուսական էլիտաները ենթագիտակցորեն պատրաստ են Բայդենի պատժամիջոցներին ու անբարյացկամությանը: Իսկ ահա ավելի մեծ անհարմարություններ ՌԴ-ին կարող են պատճառել հենց մոտ հարևանները:

Թիվ մեկ խնդիր է նշվում Ուկրաինան` որպես անջատված պատառ»: Այժմ նաև գործընկեր ու բարեկամ Հայաստանն ու Ադրբեջանն են բացահայտ հակամարտության մեջ: Բելառուսն ու Ղրղզստանը բախվել են ներքին քաղաքական խնդիրների: Եվ հակասություններն ԱՊՀ-ում միայն աճում են` չնայած համավարակի պատճառով հաղորդակցությունը և տնտեսական կապերը թուլացել են:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են փորձագետները, «հոբելյարի» խնդիրները չեն կարող լուծել սպասումը կամ ժամանակը. վճռորոշ միջամտություն և քաղաքական կամք է պահանջվում:

ԱՊՀ-ն փրկելու վերջին փորձը

Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանն ակտիվորեն գրոհում են ոչ միայն Արևմուտքից, այլև` Հարավից ու Արևելքից, անծայրածիր սահմանի երկայնքով: Ֆորմալ առումով` պայքար է ընթանում նախկին ԽՍՀՄ սահմաններում` ՌԴ-ին շրջապատող երկրներում: Նրանց ներքին և հարևանների հետ պայքարը Կրեմլի համար անհանգստացնող են:

Հետխորհրդային տարածքում բազմաթիվ միավորումների (ՇՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ) ինտեգրացիոն գործընթացներն արգելակվել են, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ խմբերի նիստերում հաճախ է սկսել հանդիպել «քիչ ծանոթ դեմքերի` կասկածելի անցյալով, «պալատական դավադրությունների» կամ հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած»: Հոդվածի հեղինակի խոսքով` Պուտինը երբեմն ստիպված է լինում նկատողություն անել որոշ ներկայացուցիչների` իշխանության զարգացած հասարակական ինստիտուտներ չունենալու պարագայում իրենց «խակ» պետություններն «արևմտյանի» վերաձևելու շտապողականության համար:

Եվ այդ ամբողջ քաոսը, անկայունությունը և իշխանության ու ռեսուրսների համար պայքարը, ինչպես նշվում է, արդեն ՌԴ սահմանների մոտ են: Ռուսաստանը պետք է առավելագույնս ձգտի վտանգը գոնե իրենից հեռացնել` վերջին, գուցե և` հուսահատ փորձն անելով փրկել իր տեսակի մեջ «մեռելածին» Անկախ պետությունների համագործակցությունը: Կրեմլում հրաշալի գիտակցում են, որ այդպիսի շրջապատով դժվար կլինի պահպանել տարածաշրջանի «կայունության կղզու» կարգավիճակը` աշխարհում այդկերպ դիրքավորվելով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021