Թուրքիան Չինաստանին «Զանգեզուրի միջանցք» է առաջարկում

Չինացիների համար այդ «Միջին միջանցքի» նախագիծն ի սկզբանե կասկածելի է եղել` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որն Էրդողանը խոստացել է լուծել: Թուրքիայի նախագահը փորձում է Պեկինին վստահեցնել, որ միջանցքը կարող է դառնալ չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հիմնական երթուղիներից մեկը:

Ամերիկյան վերլուծական «Atlantic Council» կայքում (միջազգային քաղաքական, գործնական և ինտելեկտուալ առաջնորդների ֆորում է հանդիսանում) հոդված է հրապարակվել Թուրքիայի և Չինաստանի մասին, որտեղ ուշագրավ շեշտադրումներ են արվում հատկապես Արցախյան պատերազմի պատճառներին և Հայաստանին վերաբերող հարցերում:

Մասնավորապես, համարվում է, որ Թուրքիան նախորդ տարվա պատերազմը սանձազերծել է, որպեսզի Չինաստանի մոտ վստահություն ներշնչի «Միջին միջանցքի» կառուցումը շարունակելու հարցում: Այն պետք է անցնի Ղազախստանով, Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով` հասնելով Եվրոպա: Այստեղ հիշատակվում է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին, որն այդ միջանցքի մի մասն է լինելու:

Նշվում է, որ չինացիների համար այդ նախագիծն ի սկզբանե կասկածելի է եղել` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որն Էրդողանը խոստացել է լուծել: Թուրքիայի նախագահը փորձում է Պեկինին վստահեցնել, որ միջանցքը կարող է դառնալ չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հիմնական երթուղիներից մեկը:

Սակայն ներկայումս, ինչպես ընդգծվում է, Չինաստանը կրկին կասկածամտորեն է տրամադրված դրա իրականացման հարցում:

Համարվում է, որ «Միջին միջանցքը» կարող է ոչ միայն Թուրքիային վերածել աշխարհի առաջատար տնտեսություններ ունեցող տասը երկրներից մեկը, այլև էականորեն կկրճատի Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների ժամանակահատվածը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021