Չինաստանի հետ ազանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը դրական եզրակացություն է ստացել

2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Չինաստանի շուրջ 14.500 քաղաքացի: Մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածում այցելուների թիվը 8.430 է եղել: Փոխնախարարի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի դեպքում այդ թիվն ավելի կմեծանա:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի  նախագծին: Այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգերի նախագծերում:

Համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով մուտքի դեպքում: Այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մյուս  կողմի տարածքում գտնվել 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է նախապես դիմեն մուտքի արտոնագիր ստանալու համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ / ©parliament.am

Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Հոնկոնգ և Մակաո այցելությունների վրա: Պետությունները նաև պարտավորվում են արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել «առանց վիզայի ռեժիմը» չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար:

Արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցի խոսքով՝ վերջին տարիներին Չինաստանի հետ Հայաստանի հարաբերություններում զարգացման առաջընթաց է գրանցվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնագավառներում: Փոխնախարարը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացումը, քանի որ այն մեծ դեր կունենա երկու երկրների միջև հաստատված կապերը խորացնելու հարցում:

Ավետ Ադոնցը նշել է, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր  ամիսներին Հայաստան է այցելել Չինաստանի շուրջ 14.500 քաղաքացի: Մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածում այցելուների թիվը 8.430 է եղել: Փոխնախարարի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի դեպքում այդ թիվն ավելի կմեծանա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021