Հայտնի են Art of Building 2019-ի հաղթողները. Մոսկվայի մետրոյի «Սավյոլովսկայա» կայարանի նկարը «Հանրային համակրանքի մրցանակ» է վաստակել

Ժյուրիի անդամները գնահատել են շինարարական արդյունաբերության ստեղծագործական ձեռքբերումները և ճարտարապետական կառուցվածքները: Հազարավոր հայտերից հաղթող են ճանաչվել 12-ը:

Միջոցառումը կազմակերպել է բրիտանական Շինարարության ինստիտուտը (CIOB): Եզրափակիչ դուրս եկածներից ընտրվել են մեկական հաղթողներ՝ դատավորների կարծիքով և քվեարկության արդյունքում:

«Հասարակական համակրանքի մրցանակին» (Public choice award) արժանացել է Ալեքսանդր Բորմոտինը՝ Մոսկվայի «Սավյոլովսկայա» մետրոյի կայարանի լուսանկարով:

Կայարանը գտնվում է մետրոյի Մեծ շրջանագծում, բացվել է 2018թ. դեկտեմբերի 30-ին:

Ժյուրին հաղթանակ է շնորհել նաև իսպանացի Պեդրո Լուիս Ախուրյագերա Սաիսին: Վերջինս լուսանկարել է Վալենսիայի Գիտության և արվեստի քաղաքը:

Իսպանացու խոսքով` գիշերվա ժամին ջրի միջի արտացոլանքի շնորհիվ շինությունը նմանվում է ձկան, հնարավոր է՝ նախապատմական, որի սիրտը, կարծես, բաբախում է:

Այս երկուսից բացի` ունկնդիրների քվեարկության արդյունքում ընտրվել են նաև այլ աշխատանքներ, որոնք դուրս են եկել եզրափակիչ:

Օլյա Պլեգովա, Ռուսաստան

Ռուսաստանցին նշել է, որ նախկինում արհեստական դիմապատերը քիչ էին և ժամանակավոր լուծում, բայց այսօր դրանք քաղաքային բնապատկերի մի մասն են՝ ժամանակ առա ժամանակ փոփոխվելով:

Խոսե Պեսոա Նետո, Պորտուգալիա

Խոսեի խոսքով` մարդիկ սպասում էին Senhora da Agonia փողոցային փառատոնին, որը Պորտուգալիայի խոշորագույն միջոցառումներից է: Լուսանկարի հեղինակը փողոցից նկատել է այդ պատկերը՝ կամուրջ, կանաչ խաչեր, և շինություն՝ հետին պլանում:

Վոլկեր Սանդեր, Գերմանիա

Սանդերը նշել է, որ այս լուսանկարում երևում է հին և նոր ճարտարապետության խաղաղ համադրություն: Դրանք միմյանց դեմ չեն հակամարտում: Ցուցադրված է Համբուրգի ստեղծարար մոտեցումը:

Ագնես Սանվիտո, Իսպանիա

Լուսանկարի հեղինակի խոսքով` La Muralla Roja-ն՝ իսպանական Կալպում պոստմոդեռնիստական բնակելի համալիրը նկարելիս զգացում է ունեցել, որ հայտնվել է Ջորջո դե Կիրիկոյի նկարում. այդպես հեքիաթային է թվացել այդ վայրը: Նրա համոզմամբ՝ սա գույնի և լույսի միություն է, այն, ինչ իրեն լուսանկարում առավել շատ է դուր գալիս և կարևոր նշանակություն ունի աշխատանքում:

Ջոնաթան Վալլադ, Մեծ Բրիտանիա

Վալլադը հայտնել է, որ մինիմալիսմը որպես հստակություն ապահովող միջոց է կիրառում: Իր մեթոդը դիտողին թույլ չի տալիս շեղվել և պահում է նրա ուշադրությունը լուսանկարի ամենամաքուր տարրերին՝ կառուցվածքին, լույսին, տեքստուրային և նրանց փոխգործակցությանը:

Դավիդ Մարտին Հուամանի Բեդոյա, Պերու

Բեդոյայի խոսքով` մարդու միջամտությունը բնության մեջ միշտ չէ, որ վատ է: Լուսանկարում բնության հանդարտությունն է և պատշգամբը, որտեղից մարդիկ կարող են այն առավել գնահատել:

Գրզեգորզ Տատար, Լեհաստան

Լեհ լուսանկարչի խոսքով՝ Վրոցլավում գտնվող Երաժշտության ազգային ֆորումի շենքի ստորգետնյա մուտքի լուսանկարը՝ արված վերևից, ցույց է տալիս ճարտարապետության աքսոնոմետրիայի հրաշալի օրինակ:

Դեբդատա Չակրաբորտի, Չեխիա

Սև Տիրամոր տուն. Պրահային Հին քաղաքում գտնվող շինություն է: Այն նախագծվել և կառուցվել է 1911-1912թթ., Յոզեֆ Գոչարի կողմից և մինչ օրս համարվում է կուբիզմի գլուխգործոցներից մեկը:

Վոքեր Սանդեր, Աբու Դաբի

Սանդերը համարում է, որ այս լուսանկարը մարդկանց և շինությունների միջև անհրաժեշտ փոխգործակցության օրինակ է: Նրա խոսքով՝ առանց մարդկանց, ովքեր լվանում են շենքի հսկայական ապակիները, կառույցն անշուք տեսք կունենար:

Ադամ Ռեգան, Մեծ Բրիտանիա

Ռեգանը նշել է, որ սա Արևելյան Սասսեքսում՝ Բեքսլիի ծովային զբոսավայրում գտնվող թաքստոց է՝ անձրևից պաշտպանվելու համար: Այն անհարմար իրավիճակների խնդրի պերճաշուք և գրավիչ լուծում է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021